Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
05.12.2019 | 12:21

Այսօր առավոտյան Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է, Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում ձյուն է: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է:Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:


Այսօր Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում և Արցախում սպասվում են ձյան առատ տեղումներ, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, դեկտեմբերի 8-9-ի ցերեկը կբարձրանա: Երևանում այսօր սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով, դեկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ