Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իռլանդիան վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Իռլանդիան վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
05.12.2019 | 12:22

Իռլանդիան վավերացրեց Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և կշարունակի քաջալերել ու սատարել Հայաստանի տպավորիչ ջանքերը բարեփոխումների ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին: ԵՄ 28 պետություններից փաստաթուղթը վավերացրել են 18-ը, մի քանի երկրներում վավերացման գործընթացն ավարտին է մոտենում:

Դիտվել է՝ 294

Մեկնաբանություններ