Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատժեցինք մեր նախկին տնօրենի՝ Վանեցյանի դեմ ավելորդ շատ էր խոսում

Պատժեցինք մեր նախկին տնօրենի՝ Վանեցյանի դեմ ավելորդ շատ էր խոսում
05.12.2019 | 12:27

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ձերբակալվեց կաշառք վերցնելու պահին, որը ստանում էր տենդերին միջամտելու և կաշառատուի հաղթանակն ապահովելու համար։ Նա 2018-ի հոկտեմբերին նշանակվել է սպորտի գծով փոխնախարար, մինչ այդ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2015-2018 թթ. եղել է VivaroNews-ի միջազգային բաժնի խմբագիրը։ «Սրսուռ» ՔՊ-ական է՝ «դուխով» գլխարկը գլխին մասնակցում էր 18-ի ակցիաներին։ Նա առաջինը չէ հեղափոխական իշխանություններից, որ բռնվել է կոռուպցիոն գործարքի գնալիս. առողջապահության փոխնախարարի դեպքը դեռ թարմ է մեր հիշողության մեջ։
Մեր տեղեկություններով՝ խոսքը 60 միլիոն դրամի տենդերի մասին է, որը պետք է շահեր մատակարարը։ Գործարքի միջնորդը եղել է Լոռեցյանի վարորդը, որը, ըստ լուրերի, նրա «ծխելու» ընկերն է և որն էլ փոխանցել է գումարը։


Փոխնախարարի բաժինը պետք է լիներ 1 միլիոն դրամ։ Նա բռնվել է առաջին տրանշը՝ 300 հազար դրամը ստանալու պահին։ ԱԱԾ-ում երեկ ասում էին. «Պատժեցինք՝ մեր նախկին տնօրենի՝ Վանեցյանի դեմ ավելորդ շատ էր խոսում»»:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ