Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՔԾ-ն կարճելու է Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը

ՀՔԾ-ն կարճելու է Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը
05.12.2019 | 12:28

«Հրապարակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով, ՀՔԾ-ն առաջիկայում կարճելու է Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը՝ իշխանությունը յուրացնելու՝ Քրօր. 300-րդ հոդվածով։ Նրանց 2 մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Ծանրը իշխանության յուրացման հոդվածն է, ինչի համար էլ 22 օր կալանքի տակ պահեցին Բաբայանին, բայց հետո ստիպված բաց թողեցին: Խոսքը Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալուն է վերաբերում, սակայն մեղադրանքն այնքան անհիմն է, որ հարուցումից հետո «մեղադրյալների» հետ ոչ միայն քննչական գործողություններ չեն կատարվել, հիմա էլ պատրաստվում են ծանր հոդվածով գործը կարճել, կմնա կեղծիքը, այն էլ՝ ՀՔԾ-ի մունդիրը վերջնականապես գետնով չտալու համար:

Դիտվել է՝ 321

Մեկնաբանություններ