«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վարչապետի համար անհասկանալի են Վահե Գրիգորյանի պահվածքն ու գործողությունները

Վարչապետի համար անհասկանալի են Վահե Գրիգորյանի պահվածքն ու գործողությունները
05.12.2019 | 12:28

«Ժողովուրդը» գրում է, որ իր տեղեկություններով` իշխող թիմում տագնապահար ու անորոշ իրավիճակ է: Խնդիրն այն է, որ ՍԴ-ին առնչվող նրանց «պլան գ»-ն՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուն վերաբերող օրինագծի հաստատումը, վտանգի տակ է: Աժ «Իմ քայլը» խմբակցությունում ձգտում են այնպես անել, որ դատավորների վաղաժամ թոշակն ապահովող «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի քվեարկության ժամանակ առավելագույն «կողմ» ձայներն ապահովեն, որ ընդդիմությանն ապացուցեն, որ նրանց ձեռք մեկնելու կարիքն ամենևին էլ չունեն և առանց ընդդիմության դրական քվեարկության էլ իրենք կարող ուժ են: Խնդիրն այն է, որ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ հայտարարել են, որ դեմ են դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելուն վերաբերող նախագծին, ու հենց դրա համար էլ իշխանությունները հայտնվել են ցայտնոտի մեջ:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական խմբակցությունը նույնիսկ մտադիր է այս օրինագծի քվեարկությունը հաջորդ շաբաթ կազմակերպել, որպեսզի այն պատգամավորները, որոնք գործուղումերի են մեկնել, վերադառնան ու մասնակցեն քվեարկությանը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ իշխանական ֆրակցիան տարակուսանքի մեջ է, իսկական դիլեմայի առաջ են կանգնել, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, վերջերս վարչապետի հետ հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարակուսել է` ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի պահվածքի հետ կապված: Վարչապետն իր թիմակիցներին ասել է, որ իր համար անհասկանալի են Վ. Գրիգորյանի պահվածքն ու գործողությունները: Ահա սա է պատճառը, որ վերջնահաշվում իշխանական խմբակցությունում չեն կողմնորոշվում՝ անցկացնել այս օրենքը, թե ոչ: Այդ նախագծի ձեռնարկն, ի վերջո, Վահե Գրիգորյանինն է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցներում, ի դեպ, իշխող թիմից շատերն ասել են, որ դեմ են քվեարկելու:


Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին գործադիրը հավանություն տվեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի կիրառմանը վերաբերող նախագծին, ըստ որի` եթե ՍԴ դատավորները, այդ թվում` նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020-ի հունվարի 31-ը հրաժարական տան, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ»:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ