Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԺ-ն անվստահություն չհայտնեց Էրիկ Գրիգորյանին

ԱԺ-ն անվստահություն չհայտնեց Էրիկ Գրիգորյանին
05.12.2019 | 12:49

Ազգային ժողովում տեղի ունեցավ քվեարկություն շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ, որը նախաձեռնել է ԼՀԿ խմբակցությունը: Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու ԱԺ նախագիծը մերժվեց 17 կողմ, 67 դեմ, 1 ձեռնպահ քվեներով: Կողմ քվեարկել ԼՀԿ-ն, դեմ՝ Իմ քայլը, ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ