Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում

«Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում
05.12.2019 | 18:07

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա «Օնեգին» ներկայացումը՝ նոր ընթերցմամբ: Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է: Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ը բազմիցս է ներկայացվել հանրությանը, և հետաքրքրությունն այս գործի նկատմամբ երբեք չի նվազում: Ռուսական թատրոնի «Օնեգին» ներկայացման մեջ շեշտադրված են պլաստիկան և բեմական շարժումը...

Ներկայացման մեջ ներգրավված են Լիլիա Մուկուչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մանվել Սարգսյանը, Աննա Մանուչարյանը, Վահագն Սամվելյանը, ինչպես նաև Անուշ Սարգսյանը, Լև Նալբանդյանը, Յուլիա Ժդանովան, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Գրիգոր Խոջոյանն և Հայարփի Զուռնչյանը: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի: Ներկայացումը բեմում կլինի դեկտեմբրի 6-ին և 7-ին:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ