Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Բախվում ենք քաղաքակարթական խնդիրների

Նիկոլ Փաշինյան. Բախվում ենք քաղաքակարթական խնդիրների
05.12.2019 | 21:06

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը նպատակաուղղված է լուծել նախորդ տարիներին Հայաստանում կուտակված շոշափելի խնդիրներ, սակայն «բախվում է քաղաքակրթական խոչընդոտների»։ «Խնդիրն այն է, որ մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է և հանդիպում է այսպես ասած սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների, որոնց մասին ես կուզենայի այսօր այստեղ ես բարձրաձայնել: Մենք նպատակաուղղված ենք Հայաստանի Հանրապետությունում լուծել շատ կոնկրետ շոշափելի և տեսանելի խնդիրներ և դա սկսել է մեզ մոտ ստացվել: Բայց մենք ի՞նչ խնդրի հետ ենք բախվում, երբ մի խմբի, մի սուբյեկտի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք՝ պարտադիր, չուզող հարևանի տրամաբանությամբ ի հայտ է գալիս մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որն ասում է՝ այդ ինչո՞ւ իր հարցը լուծեցիր, այլ ոչ թե մեր հարցը», - ասաց Փաշինյանը:


«Երբեմն տպավորություն է ստացվում, թե ավելի լավ է ընդհանրապես ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ, համակերպված հուսահատության հետ, ինչպես ձեզ հայտնի նախորդ շրջանում, իրենց յուղի մեջ տապակվեն: Ընդհանրապես սա լուրջ խնդիր է, որովհետև կարծում եմ՝ ակնհայտ է, որ 30 տարի Հայաստանի Հանրապետությունում կամ 5 տարի, մեկ տարի, էական չէ, կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել, որովհետև եթե մենք փորձենք մեկ գործողությամբ լուծել բոլոր խնդիրները՝ մեծ հավանականությամբ, 100 տոկոս հավանականությամբ մենք մեր երկիրը կկանգնեցնենք կոլապսի և ձախողումների առաջ: Ինչո՞ւ եմ սա կոչում քաղաքակրթական խնդիր, որովհետև երբ մտածում եմ՝ ո՞րն է այս երևույթի հիմքը, այդ մտածումների ընթացքում եկա այն եզրակացության, որ Հայաստանը միշտ էլ առանձնապես ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում»:


Վարչապետը մանրամասնեց․ «Օրինակ, տեղեկություն ունենք, որ Արծվաշենի մեր սիրելի հայրենակիցները պատրաստվում են կրկին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անել: Դե յուրե արձանագրված է, բոլոր այդ մարդիկ ստորագրել են պարտավորություն, որ պետությունն իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է՝ նոտարով հաստատված: Մենք հանդիպել ենք, քննարկել ենք, ասում ենք ժողովուրդ ջան այսպիսի խնդիր կա, ասում են՝ այո, այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, պարտադրել է, որ մենք այդ փաստաթուղթը ստորագրենք: Շատ լավ, հասկանում ենք, բայց ի՞նչն է պատճառը, որ նորից այս դրսևորումը տեղի է ունենում: Կա պարզ պատճառ, որովհետև մենք 1,2 միլիարդ դրամ տրամադրել ենք փախստականների համար, կոնկրետ խնդիրներ լուծելու համար, բայց փախստականները նույնիսկ դա չեն ստացել: Այս ի՞նչ երևույթ է, չուզողի, չուզող հարևանի տրամաբանությամբ ասել՝ ինչո՞ւ նրա հարցը լուծեցիք: Կամ ի՞նչ է ակնկալվում, մեզնի՞ց էլ է ակնկալվում, որ մենք էլ բիրտ լինե՞նք: Նույնն էլ Ամուլսարում ստեղծված իրավիճակի շուրջ էր, ասում էինք ժողովուրդ ջան, 5 տարի ձեր աչքի առաջ այդ ամեն ինչը տեղի էր ունենում, ձեր ձայնն ինչո՞ւ չէիք բարձրացնում, ասում էին՝ մեզ կբռնեին, բիրտ էր իշխանությունը, մեզ հետապնդումների կենթարկեին: Այսինքն ի՞նչ, ուզում եք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ, ա՞յդ է մեր ակնկալիքը, ա՞յդ է մեր ուզածը: Հարաբերությունների այս ձևը բացարձակապես անընդունելի է, որովհետև սա քաղաքակրթական առումով փորձ է Հայաստանը կրկին հետ գլորել բոլորովին ուրիշ տրամաբանության մեջ»:

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ