«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մամեդյարովը ծանր է որակել բանակցությունները Մնացականյանի հետ

Մամեդյարովը ծանր է որակել բանակցությունները Մնացականյանի հետ
05.12.2019 | 21:13

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը լուրջ ու ծանր է որակել նախօրեին Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։

«Երեկ մենք իմ հայ գործընկերոջ հետ անցկացրինք 3,5 ժամանոց բանակցություններ։ Կարող եմ ասել, որ դրանք լուրջ ու ծանր բանակցություններ էին։ Ցավոք, մենք դեռ ունենք չլուծված հարցեր», - ասել է Մամեդյարովը Բրատիսլավայում։ Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են հակամարտության կարգավորման փուլային քայլերը։ Մամեդյարովը կրկնել է, որ հակամարտության կարգավորման Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է։ «Առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետևանքների վերացումը, որը երաշխավորում է հայկական զորքի անհապաղ, ամբողջական ու անվերապահ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից ու հարակից օկուպացված տարածքներից, ինչպես դա նախատեսվում է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով։ Դա լավ հնարավորություն կբացի երկրորդ քայլի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար», - ասել է նա:

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ