Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էդմոն Մարուքյան. Չպիտի էյֆորիաների տրվենք՝ քաղաքապետը սուրբ է, վարչապետը սուրբ է

Էդմոն Մարուքյան. Չպիտի էյֆորիաների տրվենք՝ քաղաքապետը սուրբ է, վարչապետը սուրբ է
05.12.2019 | 21:15

Աստվածաշնչում մի լավ բան է գրված. ասում է՝ «գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի»։ «Բա ինչ, մտածո՞ւմ եք, որ հեղափոխություն է եղել՝ բոլորը սո՞ւրբ են՝ ո՛չ», - լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ԿԳՄՍ փոխնախարարի ձերբակալության փաստին։ «Գայթակղություններ լինելու են։ Դրա համար ամեն ինչ պետք է թափանցիկ լինի։ Չպիտի էյֆորիաների տրվենք՝ քաղաքապետը սուրբ է, վարչապետը սուրբ է։ Ոչ մեկ սուրբ չի, ոչ մեկ, և բոլորը կարող են սխալներ թույլ տալ։ Կարևոր է, որ հակակշիռների մեխանիզմներն աշխատեն և քաղաքական համակարգն առողջացնեն», - նշեց նա:

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ