Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են համատեղ արձանագրություն

Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են համատեղ արձանագրություն
05.12.2019 | 21:16

ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 3-5-ն անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կիրառման փաստաթղթերի ճշտման (վերամշակման) աշխատանքային հանդիպումը: Հայաստան ժամանած ՌԴ հարավային ռազմական շրջանի աշխատանքային խմբի հետ խորհրդակցություններում քննարկվել են կիրառման փաստաթղթերի ճշտման հարցեր, առաջադրված խնդիրներին տրվել են դրական լուծումներ: Հանդիպման արդյունքներով դեկտեմբերի 4-ին ստորագրվել է համատեղ արձանագրություն:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ