Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էդուարդ Աղաջանյան. Մենք մինչև վերջ գնալու ենք ճշմարտության բացահայտման ուղղությամբ

Էդուարդ Աղաջանյան. Մենք մինչև վերջ գնալու ենք ճշմարտության բացահայտման ուղղությամբ
05.12.2019 | 21:17

Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991՝ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Մենք կփորձենք բացահայտել բոլոր այն ապօրինություններն՝ առնվազն հանրային հնչեղություն ունեցող այն ապօրինությունները, որոնք մինչ օրս հանրության մեջ որոշակի հարցեր են առաջացնում ու դրանց պատասխանները մեր հանրությունը չունի», - ասաց նա՝ պատասխանելով հարցին՝ կառավարությունը ստուգումներ կանի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածում: Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ արխիվացման գործընթաց կա ու, հաշվի առնելով, որ փաստաթղթերի հասանելիության խնդիր կառաջանա ու այս պահին նույնիսկ շատ ավելի թարմ քրեական գործերի շրջանակներում հասանելիության խնդիր կա, դա բարդ գործընթաց կլինի: «Բայց մեր քաղաքական թիմի նպատակներից մեկը հենց դա է ու մենք մինչև վերջ գնալու ենք ճշմարտության բացահայտման ուղղությամբ», - ասաց նա:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ