«10 մլն դրա­մի դի­մաց բա­նա­կից ա­զատ­վե­լու նա­խա­գիծ օ­րա­կարգ բե­րելն ան­թույ­լատ­րե­լի է»

«10 մլն դրա­մի դի­մաց բա­նա­կից ա­զատ­վե­լու նա­խա­գիծ օ­րա­կարգ բե­րելն ան­թույ­լատ­րե­լի է»
06.12.2019 | 00:15
«Հայկ Սարգ­սյա­նի շր­ջա­նա­ռու­թյան մեջ դրած նա­խա­գի­ծը ներ­կա­յաց­ված տես­քով ըն­դու­նե­լի չէ: Մենք գտն­վում ենք այն­պի­սի տա­րա­ծաշր­ջա­նում, որ­տեղ երկ­րի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը զին­ված ու­ժե­րի հան­դեպ պետք է ա­ռաջ­նա­յին լի­նի»: «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Հայկ Սարգ­սյա­նի այն նա­խագ­ծի մա­սին, ո­րով ա­ռա­ջարկ­վում է մինչև 27 տա­րե­կա­նը պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նից խու­սա­փած­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն տալ վե­րա­դառ­նա­լու Հա­յաս­տան, բյու­ջե վճա­րել 10 մլն ՀՀ դրամ ու ծա­ռա­յել ըն­դա­մե­նը մեկ ա­միս, «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց ռազ­մա­կան փոր­ձա­գետ ՎԻ­ՏԱ­ԼԻ ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԸ:
«Ադր­բե­ջա­նը բաց տեքս­տով սպառ­նա­լի­քի լեզ­վով է խո­սում տար­բեր ամ­բիոն­նե­րից, մեր երկ­րի ղե­կա­վա­րու­թյու­նը, առն­վազն Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խոր­հր­դի մա­կար­դա­կով, ա­սում է՝ փաս­տա­ցի պա­տե­րազ­մի մեջ ենք գտն­վում, ու այս պա­րա­գա­յում նման բո­վան­դա­կու­թյամբ նա­խա­գիծ օ­րա­կարգ բե­րելն ան­թույ­լատ­րե­լի եմ հա­մա­րում: Նա­խագ­ծի հե­ղի­նա­կը լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ա­սում է, որ ու­սում­նա­սի­րել է տար­բեր եր­կր­նե­րի փոր­ձը, նոր միայն նման նա­խա­գիծ ներ­կա­յաց­րել, չպար­զա­բա­նե­լով, թե կոնկ­րետ որ երկ­րի փորձն է ու­սում­նա­սի­րել, ին­չը, մեղմ ա­սած, զար­մա­նա­լի է։ Զին­ված ու­ժե­րում ծա­ռա­յե­լը պետք է պա­տիվ լի­նի ՀՀ ցան­կա­ցած քա­ղա­քա­ցու հա­մար, իսկ նման նա­խագ­ծով, փաս­տո­րեն, խրա­խու­սում ենք բա­նա­կից խու­սա­փող­նե­րին, ա­սում՝ մինչև 18 տա­րին լրա­նալդ մեկ­նիր երկ­րից, խու­սա­փիր ծա­ռա­յու­թյու­նից, ա­պա մինչև 27 տա­րե­կանդ բեր 10 մլն վճա­րիր, մեկ ա­միս ծա­ռա­յիր ու պե­տա­կա­նո­րեն զին­վո­րա­կան գր­քույկ կս­տա­նաս։ Իսկ մտա­ծե՞լ ենք, թե մեկ ամ­սում ի՞նչ է հնա­րա­վոր սո­վո­րեց­նել նո­րա­կո­չի­կին: Սա ի՞նչ նոր ու­սուց­ման մե­թո­դա­բա­նու­թյուն է, ո­րից այդ­քան քիչ մարդ է տե­ղյակ: Ե­թե հի­մա մինչև 27 տա­րե­կան բա­նա­կից խու­սա­փած­նե­րին ըն­դա­ռա­ջեն ու գու­մա­րի դի­մաց ա­զա­տեն բա­նա­կից, ա­պա վա­ղը, մյուս օրն էլ պե­տա­կան վճա­րի դի­մաց կա­րող են առ­հա­սա­րակ բո­լո­րին ա­զա­տել պար­տա­կա­նու­թյու­նից»,- բարձ­րա­ձայ­նում է Ման­գա­սա­րյանն ու ըն­դգ­ծում՝ բո­լոր հար­ցե­րը պետք է հս­տակ պա­տաս­խան ու­նե­նան:
Ռազ­մա­կան փոր­ձա­գե­տը վս­տահ է՝ պետք է օգ­տա­գոր­ծել բո­լոր ռե­սուրս­ներն ու մարդ­կանց մեջ սեր­մա­նել, որ բա­նա­կից խու­սա­փե­լը դա­վա­ճա­նու­թյուն է, իսկ ով­քեր կփոր­ձեն ինչ-ինչ ճա­նա­պար­հով խու­սա­փել ծա­ռա­յու­թյու­նից, ա­պա, ինչ­պես վար­չա­պետն է հա­ճախ ա­սում, նրանց պետք է «փռել աս­ֆալ­տին և պա­տե­րով տալ»։
Մեր զրու­ցա­կի­ցը հի­շեց­նում է՝ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը նա­խագ­ծի մա­սին բա­ցա­սա­կան կար­ծիք է հայտ­նել, բայց մտա­հո­գիչ է, որ ըստ Հայկ Սարգ­սյա­նի, բա­նա­վոր զրույ­ցում իր գա­ղա­փա­րին հա­վա­նու­թյուն է տվել ԱԺ պաշտ­պա­նու­թյան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը. «Ան­կեղծ ա­սած, չեմ ու­զում հա­վա­տալ դրան, քա­նի որ այդ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը բա­նա­կի մա­սին ա­մե­նա­շատ ին­ֆոր­մաց­ված մարդն է ԱԺ-ում ու հաս­կա­նա­լով երկ­րի առջև ծա­ռա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րը, չպետք է դրա­կա­նո­րեն վե­րա­բեր­վի նման նա­խագ­ծե­րին»։
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ