Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում բովանդակալից բանակցություններ վարել ՝ առանց արհեստական ձգձգումների կամ պայմանների

ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում բովանդակալից բանակցություններ վարել ՝ առանց արհեստական ձգձգումների կամ պայմանների
06.12.2019 | 15:01

Բրատիսլավայում նախարարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպման առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերը) շարունակում են հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրենց միջնորդությանը, ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: «Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում շփման գծում և միջազգային սահմանին բռնության հարաբերական ցածր մակարդակը և շնորհակալ են կողմերին՝ լարվածության սրման վտանգը նվազեցնելու նպատակով անմիջական կապի ուղիներն ամբողջովին օգտագործելու համար, ինչպես ԱԳ նախարարները պայմանավորվել էին հունիսին՝ Վաշինգտոնում խորհրդակցությունների ժամանակ:


Մենք ողջունում ենք անցյալ տարի ձեռնարկված հստակ քայլերը, որոնք ուղղված են եղել լարվածության նվազմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, ինչպես կոչ էին արել համանախագահող երկրները 2018-ի դեկտեմբերին հրապարակված միլանյան հայտարարությամբ և ինչպես նախարարները համաձայնել էին անել Փարիզում՝ 2019-ի հունվարին:


Մենք ողջունում ենք մարդասիրական միջոցառումներն իրականացնելու ջանքերը, որոնք քննարկել են ղեկավարները ապրիլին՝ Վիեննայում հանդիպմանը, մասնավորապես՝ վերջերս տեղի ունեցած լրագրողների փոխադարձ այցերը և բանտարկյալների համաժամանակյա ազատ արձակումը հունիսի 28-ին: Նկատելով, որ նման ջանքերը կարևոր դեր են խաղում խաղաղ լուծում գտնելուն ուղղված առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման հարցում, պատվիրակությունների երեք ղեկավարները կոչ են անում մարդասիրական և անվտանգության հավելյալ միջոցառումներ իրականացնել:
Մտածելով հարազատներին կորցրած մարդկանց սարսափելի տառապանքների մասին՝ մենք կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը՝ աջակցելու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ կորած մարդկանց մասին տեղեկությունները փոխանակելու հարցում, ինչպես երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին Փարիզում՝ 2014-ի հոկտեմբերի գագաթաժողովում: Գնահատելով գործող նախագահի անձնական ներկայացուցչի զգալի ավանդը հրադադարի պահպանման հարցում՝ ընդգծում ենք նրա՝ մոնիթորինգային առաքելությունն ընդլայնելու շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը, որի վերաբերյալ կողմերը համաձայնություն են ձեռք բերել 2016-ին:


Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների՝ 2020-ի սկզբին համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու մտադրությունը, որը նպատակաուղղված է առավել ինտենսիվ դարձնելու խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների շուրջ բանակցությունները, և աջակցելու բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունների անցկացմանը:


Պատվիրակությունների ղեկավարները վերահաստատում են, որ արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ վկայակոչելով համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների՝ 2009-ին Աթենքում նախարարական խորհրդի հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարությունը: Այն պետք է ներառի նաև հավելյալ կետեր, որ առաջարկել են համանախագահող երկրների նախագահները 2009-2012-ին:


Պատվիրակությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ստատուս-քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Հետևաբար, կոչ ենք անում կողմերին՝ բարեխիղճ առարկայական բանակցություններ վարել՝ առանց ձգձգումների կամ պայմանների:


Պատվիրակությունների ղեկավարները վստահություն են հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը շարունակում է անփոփոխ հիմնակետ լինել կայուն կարգավորման հասնելու համար: Կոչ ենք անում կողմերին համագործակցել միմյանց և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոնց մենք կհրահանգենք շարունակել իրենց միջնորդական ջանքերը», - ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ