Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դեսպանների փոփոխություններ են սպասվում

Դեսպանների փոփոխություններ են սպասվում
06.12.2019 | 15:02

«Հրապարակը» գրում է. «Դիվանագիտական ոլորտում փոփոխություններ են սպասվում։ Պաշտոնաթողություն է սպասվում Իտալիայում դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին, որ նշանակվել էր 2016-ին։ Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա։ Նրա փոխարեն, մեր տվյալներով, կնշանակվի ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը, որ ՀՀ նախագահի աշխատակազմում է աշխատել 1995-ից։ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնի ռեալ հավակնորդ է հայտնվել՝ 2005-2014-ինԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, որ 2014-ից Բելգիայում ՀՀ դեսպանն է և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Նրա փոխարեն Բրյուսել կմեկնի, ըստ ամենայնի, Աննա Աղաջանյանը, ով 2013-2018-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպանն էր և ընտանեկան հանգամանքներով պայմանավորված՝ հրաժարվել էր պաշտոնից և խնդրել իրեն տեղափոխել Եվրոպա»:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ