Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սերժ Սարգսյանի դեմ քրգործը պայմանավորված է նրա ակտիվությամբ

Սերժ Սարգսյանի դեմ քրգործը պայմանավորված է նրա ակտիվությամբ
06.12.2019 | 15:04

«Հրապարակը» գրում է. ««Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված էր ոչ միայն ղարաբաղյան գործընթացով, այլև վերջին շրջանում երրորդ նախագահի ակտիվության, զագրեբյան այցին և ելույթին հաջորդած արտաքաղաքական սեգմենտով»,- ասաց մեզ ՀՀԿ-ական աղբյուրը։

Պարզվում է՝ առաջիկայում պլանավորված էին Սերժ Սարգսյանի եվրոպական մի քանի այցեր, այդ թվում՝ և Ռուսաստան։ Դրանք պետք է լինեին Զագրեբ այցի շարունակությունը, և ՀՀԿ-ում կարևորում էին դրանք։ Այն անձանցից, ում նկատմամբ մեղադրանք է հարուցվում, և խափանման միջոց է ընտրվում, նախաքննական մարմինը վերցնում է անձնագիրը, և նրանք այլևս չեն կարող հանրապետությունից մեկնել։ Մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանի անձնագիրը նույնպես վերցրել են»:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ