Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Մեզ դուխ տվեք և մենք կթռնենք

Նիկոլ Փաշինյան. Մեզ դուխ տվեք և մենք կթռնենք
06.12.2019 | 15:07

Հեղափոխական ծավալներով բյուջեի եկամուտներն ավելացրել ենք, ԱԺ-ում 2020-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«2018-ի համեմատ՝ 353 մլրդ դրամ եկամուտ ենք ավելացրել, մեկ ու կես տարվա ընթացքում 353 մլրդ դրամը… պատկերացնո՞ւմ եք ինչի մասին ենք խոսում», - ասաց Փաշինյանը: Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, որ քայլերը դանդաղ են՝ Փաշինյանն ասաց, որ իրենք էլ գոհ չեն տեմպերից, բայց ամեն ինչ տրամաբանության մեջ պետք է նայել. «Պատկերացրեք մենք պետք է 100 աստիճան բարձրանանք, հիմա հարյուրերորդին հասնելու համար պետք է անցնենք 1-2-3-4-ով: Կարանք լոնքերով գնանք 3-3 թռնենք, հիմա մենք 4-4 ենք թռնում, մեր ընդդիմադիրներն ասում են՝ «չէ, 12 թռեք միանգամից»: Չի կարող լինել այդպիսի բան, ոչ մեկ չի կարող անել այդպիսի բան: Մեզ դուր է գալիս, որ դուք ասում եք՝ «12 թռեք», մեզ դուխ տվեք և մենք կթռնենք անպայման», - ասաց նա:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ