Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի հանդեպ հարուցված գործը և մեղադրանքն արագացնում են հականիկոլական կոնսոլիդացիան

Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի հանդեպ հարուցված գործը և մեղադրանքն արագացնում են հականիկոլական կոնսոլիդացիան
06.12.2019 | 15:09

Թեև Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը տեղեկատվական ռումբի էֆեկտ ունեցավ քաղաքական, հասարակական և տեղեկատվական շրջանակների համար, սակայն բացասապես չի կարող ազդել ՀՀԿ ներքին և արտաքին գործունեության վրա, ՀՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ավելին՝ Սարգսյանի հանդեպ հարուցված գործը և մեղադրանքն արագացնում են հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները: Սա հետևանք է, որի ականատեսը մենք լինում ենք այս վերջին 3 օրերին, և այստեղ իրոք պետք է ասել՝ շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ: Քանի որ այսօրվա իշխանությունը հաշվել չգիտի, երկարաժամկետ պլանավորում անել չի կարող, առաջնորդվում է բացառապես օրվա տեղեկատվական ռումբի գերակայությամբ: Եթե շարունակեն քաղաքական այլ առաջնորդների հետապնդման այդպիսի «օդ» եղանակները, հավաստիացնում եմ, որ նրանք կբախվեն այնպիսի քաղաքական հետևանքների, որոնք կթուլացնեն ոչ միայն իրենց իշխանությունն, այլև՝ ավաղ, նաև Հայաստանի Հանրապետությունը», - ասաց Աշոտյանը:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ