ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Երեւանի քաղաքապետարանը 320 մլն դրամ կծախսի Ամանորի վրա

Երեւանի քաղաքապետարանը 320 մլն դրամ կծախսի Ամանորի վրա
06.12.2019 | 15:17

Երևանի ավագանին արտահերթ նիստում որոշեց Ամանորի միջոցառումներին քաղաքի բյուջեից 277 մլն 797 հազար դրամ հատկացնել: Չնայած ավագանու ընդդիմադիր անդամների բողոքներին՝ որոշումն ընդունվեց 41 կողմ ձայնով: Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց՝ նախատեսվում է փոփոխություններ կատարել 2019-ի բյուջեում և բյուջեի նպատակային հատկացումներն ավելացնել 277 մլն 797 հազար դրամով: Ընդհանուր ծախսը կկազմի 320 մլն դրամ:


2750-ամյակի այգում կտեղադրվեն տաղավարներ, կամրջային կոնստրուկցիա կկառուցվի: «Նախատեսվում է ձայնային լուսային էկրանների վարձակալություն ու սպասարկում, ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստում, ձևավորման աշխատանքներ, դեկորացիաների պատրաստում, կրպակների պատրաստում, մոնտաժում, ապամոնտաժում»,- ասաց փոխքաղաքապետը:

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ