Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բարսեղ Բեգլարյան. «Հայաստան» համահայկական հիմնադրամին 40 միլիոն եմ փոխանցել

Բարսեղ Բեգլարյան. «Հայաստան» համահայկական հիմնադրամին 40 միլիոն եմ փոխանցել
06.12.2019 | 20:11

Ո՞վ ասեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փող չեմ փոխանցել, այսօր լրագրողի հարցին հարցով պատասխանեց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հիմնադրամին գումար չի փոխանցել։ «Գլխավոր գործընկերը ես եմ եղել՝ հանձինս «Արարատ» բանկի։ 40 միլիոն փոխանցել ենք։ Ես ինչպե՞ս կարող է՝ չօգնեմ։ Համահայկական հիմնադրամը մեր լավագույն հիմնադրամներից մեկն է, և մենք պետք է ազգովի օգնենք։ Դա շատ բարի գործ է», - ասաց նա:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ