Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

ՀՖՖ նախագահի 3 թեկնածու է առաջադրվել

ՀՖՖ նախագահի 3 թեկնածու է առաջադրվել
07.12.2019 | 15:21

ՀՖՖ նախագահի 3 թեկնածու է առաջաֆրվել՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանը, Խորհրդային Միության հավաքականի և Երևանի «Արարատ»-ի լավագույն ֆուտբոլիստներից Խորեն Հովհաննիսյանը, «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով:


Ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն ասաց նաև, որ այսօր Գործադիր կոմիտեի հերթական նիստն է եղել, որի ընթացքում քննարկվել է այն կազմակերպությունների հարցը, որոնց գործունեությունը չի համապատասխանում ֆեդերացիայի կանոնադրությանը։

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ