Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ռուսլան Բաղդասարյան. 325 մլն դրամն աննպատակ է ծախսվում

Ռուսլան Բաղդասարյան. 325 մլն դրամն աննպատակ է ծախսվում
07.12.2019 | 15:42

Ամանորի միջոցառումներին 325 մլն դրամ ծախսելը համարում եմ աննպատակ: Երևանում գոյություն ունեն այնպիսի օրհասական խնդիրներ, որ իրենց քեֆ-ուրախությունների վրա այդքան գումար ծախսելը ոչ նպատակային է՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:

«Հաշվեք, դա քանի վերելակ էր անում: Իրենք 5 տարվա զարգացման ծրագրով պլանավորել են 20 վերելակ՝ պիլոտային ծրագրով, իսկ Ամանորին ծախսում են 30 վերելակի գումար: Իրենք կարող են իրենց քեֆ-ուրախություններին ծախսել 30 վերելակի գումար, բայց իրենց 20 վերելակն այնպես զարգացնել և փորձել երևանցիներին համոզել՝ տեսեք ինչ լավ գործ ենք անում: Լավ գործ չեք անում, երբ 750 հազար դոլարի ուտում-խմում եք»,- ասաց Ռուսլան Բաղդասարյանը: Դավթաշենի նախկին ղեկավարը նշում է, որ այլևս չի զարմանում ներկայիս քաղաքային իշխանությունների ծախսերից. «Ինչքան հնարավոր է աբսուրդային բաներ են անում: Երևանցիների փողերն են ուտում-խմում: Բավականին զգալի գումար է կազմում նաև իրենց բանկետների փողը, ձևական գոնե մի միջոցառում էլ երևանցիների համար պետք է անեին»:


Հարցին, թե տուրիզմի զարգացման համատեքստում տոնական օրերին տուրիստների հոսք ապահովելու տեսանկյունից արդարացված չե՞ն ծախսերը, Ռուսլան Բաղդասարյանը պատասխանեց. «Տուրիզմն արդարացված է լինում այն դեպքում, երբ իրենց ծախսած գումարից շատ ավելին է վերադառնում պետբյուջե: Ստանալո՞ւ ենք օգուտ, ունե՞ն այդ հաշվարկն իրենք: Թող տուրիզմին հղում չանեն, դրա համար պետք է հաշվարկ ունենան, թե ինչ է շահելու Երևանը, բացի այն, որ ուրախանալու են այդ 2 ժամը»,- նշեց Ռուսլան Բաղդասարյանը:

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ