Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները այսօր քննարկելու են 2 երկրների ինտեգրման հարցերը

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները այսօր քննարկելու են 2 երկրների ինտեգրման հարցերը
08.12.2019 | 09:13

Այսօր Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկելու են երկու երկրների ինտեգրումը խորացնելու հարցերը: Մինսկի կենտրոնում, Անկախության պողոտայում բողոքի ակցիա է անցկացվում Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ: Հարյուրավոր ցուցարարներ կենդանի շղթա են կազմել: Նրանք պահում են նաև սպիտակ-կարմիր-սպիտակ գույնի դրոշներ, որը մինչև 1995-ը Բելառուսի պետական դրոշն էր: Դեկտեմբերի 5-ին ելույթ ունենալով Բելառուսի նորընտիր խորհրդարանի առաջին նիստում, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, թե Բելառուսը Ռուսաստանի կազմի մեջ չի մտնի:
1999-ին Ռուսաստանը և Բելառուսը համաձայնագիր են ստորագրել միութենական պետություն ստեղծելու մասին: Այդ պայմանագիրը ենթադրում է ունենալ միասնական դրամ, դատարան և մաքսային ծառայություն: Երկու երկրների ինտեգրումը խորացնելու հարցերը քննարկվում են համաձայնագրի ստորագրման 20-ամյակի նախօրեին: 1990-ականների կեսերին Հայաստանում ևս նախաձեռնություն էր սկսվել ռուս-բելառուսական միությանը միանալու պահանջով: Երևանի կենտրոնում գրասենյակ էր բացվել, որի ակտիվիստները ստորագրահավաք էին անցկացնում երկրով մեկ: Սակայն Հայաստանի իշխանությունները այդ նախաձեռնությունը հակասահմանադրական համարեցին, հայտարարելով, որ ուղղված է երկրի անկախության և ինքնիշխանության դեմ:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ