Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինն ու Լուկաշենկոն ինտեգրման բանակցությունների ավարտից հետո մամուլի ասուլիս չեն տվել

Պուտինն ու Լուկաշենկոն ինտեգրման բանակցությունների ավարտից հետո մամուլի ասուլիս չեն տվել
08.12.2019 | 22:37

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Սոչիում շաբաթ օրը տևել է 5 ժամ, ավարտից հետո մամուլի ասուլիս չի եղել: Լրագրողներին հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը և հայտնել, որ վիճելի մի շարք հարցեր հաջողվել է լուծել, մյուսները կքննարկվեն փորձագիտական մակարդակով: Պուտինի ու Լուկաշենկոյի հաջորդ հանդիպումը անցկացվելու է դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ