Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսաստանը վարկ կտրամադրի Իրանին

Ռուսաստանը վարկ կտրամադրի Իրանին
08.12.2019 | 22:38

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ հաջորդ տարի երկիրն ավելի քիչ կախում կունենա վառելիքից ստացված շահույթից, քանի որ կձևավորվի «դիմակայության բյուջե»՝ մասամբ ֆինանսավորված Ռուսաստանի կողմից 5 մլրդ դոլար վարկով: The Guardian-ը գրում է, որ խորհրդարանում ելույթի ժամանակ Ռոհանին ասել է.«Ինչպես և ընթացիկ տարում, հաջորդ տարի ևս մեր երկրի բյուջեն լինելու է դիմակայության, պատժամիջոցների դեմ պայքարի բյուջե»:

Նա նկատի է ունեցել ամերիկյան կոշտ պատժամիջոցները, որ լրջորեն վնասում են տնտեսությանը: Նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն արդյունքի չեն հասնի պատժամիջոցների միջոցով Իրանին թուլացնելու հարցում:
Ռոհանիի խոսքով՝ Իրանը 5 մլրդ դոլար վարկ կստանա Ռուսաստանից: Նա մանրամասնել է, որ այս հարցով բանակցություններն արդեն ավարտվում են:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ