«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագծերի փաթեթն ընդունվեց ամբողջությամբ

Վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագծերի փաթեթն ընդունվեց ամբողջությամբ
09.12.2019 | 13:45

Աժ-ն այսօր 57 կողմ, 35 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների և լրացումների ու կից օրինագծերի փաթեթով, որը մշակել է կառավարությունը, նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում արձանագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարի տրված ընդհանուր միավորներից հանվում են տուգանային միավորներ։ Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր սեպտեմբերին:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ