Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սրբուհի Գալյան. Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագիրը դեռևս չի վերջնականացվել

Սրբուհի Գալյան. Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագիրը դեռևս չի վերջնականացվել
09.12.2019 | 13:46

Այն, որ կառավարությունն այս պահին դեմ է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, նշանակում է, որ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագիրը դեռևս չի վերջնականացվել, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։

«Կառավարությունն ասում է, որ հատվածական կարգավորումներով ոստիկանությունն այսօր չպետք է ունենա գաղտնալսում ինքնուրույն կազմակերպելու հնարավորութուն։ Ոստիկանությունն ապագայում այդ հնարավորությունը կարող է ունենալ, բայց միայն համալիր կարգավորումների արդյունքում», - ասաց նա։ Փոխնախարարը հիշեցրեց, որ 2021-ին ստեղծվելիք հակակոռուպցիոն կոմիտեն ունենալու է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն։ «Միաժամանակ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն տրվելու է նաև ՀՔԾ-ին», - ասաց Սրբուհի Գալյանը:

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ