Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյան. Ցավոք սրտի, Հայաստանի պետական միջոցները 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում

Նիկոլ Փաշինյան. Ցավոք սրտի, Հայաստանի պետական միջոցները 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում
09.12.2019 | 13:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Ազգային ժողովում իր՝ «Ես պետական բյուջեից ոչ մի կոպեկ չեմ գողանում» արտահայտությանը։

«Անկեղծ ասած՝ այդ հայտարարությունից հետո ես զգացի, որ որոշակի դիսկամֆորտ ունեմ իմ այդ հայտարարության հետ ու հասկացա, որ, իրականում, այդ հայտարարությունը կիսատության որոշակի էլեմենտ ունի», - ասաց վարչապետը։ Նա լրացրեց այդ հայտարարությունն՝ ասելով, որ, այո, ինքը պետբյուջեից ոչ մի կոպեկ չի գողանում, բայց գիտի, որ, ցավոք սրտի, Հայաստանի պետական միջոցները հարյուր տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում։ «Սա շատ կարևոր արձանագրում է այս հայտարարությունը ամբողջացնելու համար։ Ներառյալ նաև վարչապետի գործունեության հետ կապված պետական ծախսերը ես չեմ կարող 100 տոկոս արդյունավետ համարել, ցավոք սրտի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։


Նա խոստովանեց, որ այդ հարցն իր օրակարգում է, բայց միշտ չէ, որ դրանով զբաղվել է բավարար ինտենսիվությամբ։ «Ես ուզում եմ ՀՀ քաղաքացիների առաջ ասել, որ ընդհուպ, 1000 դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության հասնելը մեր ամենօրյա օրակարգի հարց է այլևս», - հավելեց վարչապետը:

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ