Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին
09.12.2019 | 13:59

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին։ «Ինձ զարմացրին դրա հետ կապված որոշ արձագանքներ, որ ասում են՝ «այ, էս ինչ զավեշտ է, Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել»։


Ես հասկանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են ինչպես, ասենք, համերգ հեռուստադիտողների հայտերով, երբ կառավարության կամ վարչապետի կողմից հայտ է ներկայացվում՝ «խնդրում եմ, մի քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 միլիոն դրամի սահմաններում», ու էս տրամաբանությամբ բխում է հաջորդ հարցը՝ «ինչո՞ւ ես պատվիրել չորս հարյուր միլիոն դրամանոց և ոչ թե չորս միլիոն դոլարանոց գործ» », - ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի այս ընկալումը, իր կարծիքով, մեկը մյուսի շարունակությունն է:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ