ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Խորհրդարանը կողմ քվեարկեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագծին

Խորհրդարանը կողմ քվեարկեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագծին
09.12.2019 | 14:00

Աժ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագծին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ելույթում նշեց՝ իրենց համար սկզբունքային մոտեցումներից է, որ օրենքի նախագծում Կենտրոնական բանկը չի ներառել անպարտաճանաչ պարտատերերին առնչվող հարցը։ «Առաջին ընթերցմամբ մենք կողմ կքվեարկենք նախագծին՝ պայմանով, որ այն առաջարկները, որոնք կտրամադրվեն խմբակցության կողմից, ներառվեն երկրորդ ընթերցման ընթացքում», - հայտարարեց խմբակցության ղեկավարը։


Ընդդիմությունը նախագծին դեմ քվեարկեց, այն ընդունվեց 55 կողմ, 36 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչելու համար անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը: Այս դրույթի ընդունման նպատակն է անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ