Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գագիկ Ծառուկյան. Մենք խոսում ենք խնձորից, ցույց են տալիս ձմերուկ

Գագիկ Ծառուկյան. Մենք խոսում ենք խնձորից, ցույց են տալիս ձմերուկ
09.12.2019 | 14:03

Հիմնական հարցը թողած՝ ինչի մասին են խոսում։ Հիմա մարդը ջինսով կգար, թագավորի որ տղան կլիներ՝ մեծը, կրտսերը, ի՞նչ կապ ունի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ամոթ ա, մարդիկ գործով, բիզնես ծրագրով էին եկել։ Ով էլ հիմա դիմի, նրանք էլ չեն գա։ Նրանք զգացել են, որ անցանկալի հյուրեր են։ Մենք խոսում ենք խնձորից, ցույց են տալիս ձմերուկ։ Ծառուկյանն անձնական շահ չունի, Ծառուկյանն ուզում ա, որ լավ լինի», - ասաց ԲՀԿ նախագահը:

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ