Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Նիկոլ Փաշինյան. Խղճի խայթ չենք ունենալու կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված պաշտոնյաների նկատմամբ

Նիկոլ Փաշինյան. Խղճի խայթ չենք ունենալու կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված պաշտոնյաների նկատմամբ
09.12.2019 | 14:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին անդրադարձավ նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի բաձրացմանը։ «Մեկնաբանությունն իրականում եղավ այն, որ սա նաև պայքար է կոռուպցիայի դեմ, իրականում բովանդակային առումով, թերևս, դա սխալ չէ, բայց ուզում եմ ավելի հստակեցնել՝ ներողություն խնդրելով մեր կառավարության բոլոր անդամներից, ում այս որոշումը վերաբերվել է, պարզապես ես այս ձևակերպումն ուզում եմ անել, որ դրդապատճառները մեր հանրությանը ավելի պարզ լինի։ Այդ վճարումների բարձրացումը ոչ թե արվել է կոռուպցիան կանխարգելելու իմաստով, որովհետև կոռուպցիոները 1,5 միլիոն դրամով, ինչպես ցույց է տալիս մեր փորձը, չի բավարարվելու, դա արվել է բոլորովին ուրիշ իմաստով։ Երբ հնարավոր այդպիսի մարդկանց կոռուպցիոն գործերի մեջ ներքաշված լինելու համար մենք ձերբակալենք, կալանավորենք և դատապարտենք, էդ ժամանակ խղճի խայթ չուենանք ընդհանրապես, չասենք, որ մենք այ, էս մարդուն էնքան քիչ ենք վճարել, որ նրան ուրիշ տարբերակ չենք թողել, քան գնալ տարբեր կոռուպցիոն գործարքներ փնտրել», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ