Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջության վնասի փոխհատուցման օրինագիծը չընդունվեց

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջության վնասի փոխհատուցման օրինագիծը չընդունվեց
09.12.2019 | 14:06

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց ռազմական գործողությունների ընթացքում նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով փոխհատուցում նախատեսող օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով նախատեսվում է պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` փոխհատուցումը սահմանել 35 000 000 դրամ, պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 25 000 000 դրամ, պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 15 000 000 դրամ:
Հարցի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքի նախագծին:


«Չափազանց նուրբ թեմա է քննարկվել Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում, և այս ոլորտի հետ կապված Պաշտպանության նախարարությունն ունի հստակ մշակված ռազմավարություն: Քանի որ նախագծի հեղինակը չի դիտարկել այն հրապարակային առաջարկները, որոնք ներկայացվել են Պաշտպանության նախարարության կողմից, մենք առաջարկում ենք դեմ քվեարկել նախագծին: «Իմ քայլը» խմբակցությունն այս տեսքով նախագծին դեմ է քվեարկելու», - ասաց նա:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ