Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը ցանկանում է տապալել Առևտրի համաշխարհային կազմակերպության գործունեությունը

Թրամփը ցանկանում է տապալել Առևտրի համաշխարհային կազմակերպության գործունեությունը
09.12.2019 | 14:09

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերաքննիչ մարմինն ԱՄՆ գործողությունների պատճառով առաջիկա օրերին ստիպված կլինի դադարեցնել իր գործունեությունը: Դրանից հետո «համաշխարհային առևտրի կանոնները դե ֆակտո կդադարեն գործել», գրում է Der Spiegel-ը: ԱՀԿ վերաքննիչ մարմնում 7 տեղ կա, սակայն դրա գործունեության համար անհրաժեշտ է ամենաքիչը 3 անդամ: Այժմ մարմինը 3 ներկայացուցիչ ունի, դեկտեմբերի 10-ին լրանում է նրանցից երկուսի լիազորությունների երկրորդ և վերջին ժամկետը: Հոկտեմբերի սկզբին առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմը հայտարարել էր, որ դեկտեմբերի կեսին ԱՀԿ-ի վերաքննիչ մարմնի գործունեության դադարեցման վտանգ կա: Այս կանխատեսումը պայմանավորված է նրանով, որ վերջին երկու տարիներին Վաշինգտոնն արգելափակում է ԱՀԿ վերաքննիչ մարմնի նոր անդամների ընտրության գործընթացը: Հենց այս մարմինը դադարեցնի գործունեությունը, «ԱՀԿ ամբողջ համակարգը կփլուզվի», ինչն էլ կհանգեցնի համաշխարհային առևտրի կանոնների գործողության դադարեցմանը: Բրյուսելում ենթադրում են, որ Թրամփը փորձում է հասնել դրան, քանի որ «առանց ԱՀԿ-ի՝ աշխարհում ավելի բարենպաստ պայմաններ կլինեն ԱՄՆ-ի համար»:

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ