Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լիբանանի նախագահը հետաձգել է վարչապետի նշանակման խորհրդակցությունները

Լիբանանի նախագահը հետաձգել է վարչապետի նշանակման խորհրդակցությունները
09.12.2019 | 14:10

Լիբանանի նախագահ Միշել Աունը որոշել է մինչև դեկտեմբերի 16-ը հետաձգել խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցությունները վարչապետի թեկնածության շուրջ: Խորհրդակցությունները հետաձգվել են, երբ գործարար Սամիր ալ Խաթիբը, որի առաջադրումը վարչապետի պաշտոնին ավելի վաղ պաշտպանել էին գրեթե բոլոր պատգամավորական խմբակցությունները, երեկ հայտարարել է, որ հանում Է իր թեկնածությունը: Խաթիբը հայտարարությունն արել է Լիբանանի գլխավոր մուֆթի շեյխ Աբդել Լատիֆ Դերայանի հետ հանդիպումից հետո:
Մուսուլմանների հոգևոր առաջնորդն ասել է, որ սուննի համայնքի քաղաքական գործիչները պաշտպանում են «Ալ Մուստակբալ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Սաադ Հարիրիի վերադարձը վարչապետի պաշտոնին: Հարիրին վայելում է նաև միջազգային շրջանակների վստահությունը: Fl Jadeed հեռուստաալիքը հայտնել է, որ երեկ երեկոյան Պլյաս Էտուալ հրապարակում հավաքվել են հարյուրավոր ցուցարարներ: Նրանք բացասաբար են վերաբերվել մուֆթիի հայտարարությանը՝ պահանջելով խորհրդարանի արձակում և վաղաժամկետ ընտրություններ:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ