Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՏԻՄ ընտրություններ՝ առանց մրցակցության

ՏԻՄ ընտրություններ՝ առանց մրցակցության
09.12.2019 | 14:11

Երեկ ՀՀ 6 մարզերի 16 համայնքում ՏԻՄ ընտրություններ էին, որոնցից 2-ում՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն էր, 2-ում՝ ավագանու անդամի արտահերթ ընտրություն։ 12 համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնցում առաջադրվել էր 36 թեկնածու։

Ըստ ԿԸՀ-ի՝ 16 համայնքում ընդամենը 19796 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 9853-ը կամ՝ 49.77 տոկոսը: Ընտրությունները հիմնականում անցել են ոչ մրցակցային մթնոլորտում, շատ համայնքներում թեկնածուները քիչ էին՝ հիմնականում մեկ թեկնածու։ Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում, նույնիսկ, գործող գյուղապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածուն (մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել) պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով: Նախորդ անգամ թեկնածուն համայնքի ղեկավար էր ընտրվել 14 ձայնով: Զարինջա, Թլիկ, Հակո, Ալաշկերտ, Նորապատ և Անտառամուտ համայնքներում բնակիչները քվեարկում են մեկ թեկնածուի կողմ կամ դեմ։
Ավան համայնքում ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պարտվել է։ Հաղթել է համայնքի դպրոցի մանկավարժ Գևորգ Գալստյանը՝ 207 ձայնով։
Զարինջա համայնքում առաջադրված համայնքի ղեկավարը վերընտրվել է 203 ձայնով։ Նա ևս առանց մրցակից էր։


Կոշ համայնքում 3 թեկնածու էր առաջադրվել, հաղթել է գործող համայնքապետ Աշոտ Ենգիբարյանը՝ 689 ձայնով։
Հակո համայնքում ՀՀԿ-ական գործող համայնքապետը 25 ձայն է ստացել։
Արարատի մարզի Տափերական համայնքում հաղթել է Կարեն Խաչատրյանը՝ 441 ձայնով։ Սա միակ համայնքն էր, որտեղ 8 թեկնածու էր առաջադրվել։
Արմավիրի մարզի Նորապատ համայնքում 1 թեկնածու էր առաջադրված՝ գործող համայնքապետը, նա վերընտրվել է։ Մնացած համայնքներում նույն պատկերն է։

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ