Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսրայելի կուսակցությունները համաձայնեցրել են Կնեսետի ընտրությունների ամսաթիվը

Իսրայելի կուսակցությունները համաձայնեցրել են Կնեսետի ընտրությունների ամսաթիվը
09.12.2019 | 21:39

Կնեսետի երկու մեծ կուսակցությունները պայմանավորվել են խորհրդարանական ընտրություններն անցկացնել մարտի 2-ին՝ հայտնել են «Կահոլ-Լավան» կուսակցության շտաբից:

«Որոշվել է, որ եթե այս շաբաթ լուծարվի Կնեսետը, ընտրությունները տեղի կունենան 2020-ի մարտի 2-ին», - ասված է կուսակցության գլխավոր շտաբի հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 2-ի ընտրություններում ստացել էր առավելագույն թվով ձայները: Դեկտեմբերի 11-ի երեկոյան լրանում է Կնեսետին կաբինետի ձևավորման համար հատկացված եռամսյա ժամկետը:

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ