Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գևորգ Բաղդասարյան. Ինքնաբացարկի միջնորդության հիմքում դատավորի անկողմնակալության գնահատման օբյեկտիվ մոտեցումն է

Գևորգ Բաղդասարյան. Ինքնաբացարկի միջնորդության հիմքում դատավորի անկողմնակալության գնահատման օբյեկտիվ մոտեցումն է
09.12.2019 | 21:40

Եղել է հրապարակում, որ Մխիթար Պապոյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշումը կազմելուն, այդ կապակցությամբ վարույթ կա, որը նախաձեռնվել է պարոն Պապոյանի կողմից, այդ փաստերը ենթակա են գնահատման՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկին:

Նա ասաց, որ իրենք այդ երկու հանգամանքների պատճառով հնարավոր չեն համարել Մխիթար Պապոյանի կողմից գործի քննությունը:
Հարցին՝ այս ինքնաբացարկով Պապոյանը հաստատու՞մ է, որ կա շահերի բախում, Բաղդասարյանը տվեց բացասական պատասխան. «Ոչ, որովհետև մեր ինքնաբացարկի միջնորդության հիմքում դրված է եղել դատավորի անկողմնակալության գնահատման օբյեկտիվ մոտեցումը. այդ վարույթը, շարունակվելու դեպքում, կարող է դատավորի կողմից կայացված որոշումը օբյեկտիվ չընկալվել: Մենք չենք փաստարկել, թե ըստ հաղորդման կամ իրականում Պապոյանը մասնակցել է որոշման կազմմանը, այդ հանգամանքը ենթակա է քննության: Ուստի քննության ենթակա պայմաններում Պապոյանը չէր կարող լինել սույն գործով դատավոր, նա կիսեց մեր կարծիքը»,- ընդգծեց դատախազը:


Հարցին՝ խափանման միջոցը նախկինում քննած լինել-չլինելու հանգամանքը կարո՞ղ է լինել ինքնաբացարկ ներկայացնելու հիմք, Բաղդասարյանը նշեց, որ ըստ միջազգային չափանիշների՝ նախկինում այդ կապակցությամբ վարույթ իրականացրած լինելը սկզբունքորեն ինքին չի բացառում տվյալ դատավորի կողմից նույն անձի վերաբերյալ հետագայում նոր միջնորդության քննարկումը:


Հարցին՝ կարո՞ղ է ստեղծվել մի իրավիճակ, երբ վերաքննիչ դատարանի բոլոր դատավորների համար այս գործի քննության անհնարինություն ստեղծվի, նա շեշտեց. «Բոլոր այն դեպքերում, երբ չկա դատավոր, որ կքննի քրեական գործը, այս հարցն օրենսդրորեն կարգավորված է: Այդ դեպքում դատավորը, ում մակագրված է գործը, կարող է ինքնաբացարկ չհայտնել: Նախորդ դատական նիստին հնչեցվեց սադրանք՝ ձեր հարցի տեսքով, բայց դա չի կարող լինել, նույնիսկ անտրամաբանական եմ համարում, որ կազմակերպված, ամիսներ առաջ հրապարակում լինի, որպեսզի ինչ-որ մի օր որևէ դատավորին մակագրելու դեպքում նրան ինքնաբացարկ հայտնելու հիմքեր լինեն»: Հարցին՝ կարող է ամիսներ առաջ չլինի, մակագրվելուց հետո լինի, նա արձագանքեց. «Որևէ դատավորի վարույթից հեռացնելու սկզբունքային մոտեցում չունենք, ցանկալի դատավորներ չունենք, գործը դատավորին մակագրվելու դեպքում, ինչպես պաշտպաններն են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնում, մենք էլ մեր դատավարական լիազորությունն ենք իրականացնում՝ քննարկում ենք՝ հնարավոր համարու՞մ ենք այդ դատավորի կողմից տվյալ գործի քննությունը, թե՝ ոչ, ու համապատասխան դատավարական ընթացք ենք տալիս»,- շեշտեց նա:

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ