Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հյուսիսային Կորեան Թրամփին «անխոհեմ ծերուկ» է անվանել

Հյուսիսային Կորեան Թրամփին «անխոհեմ ծերուկ» է անվանել
09.12.2019 | 21:42

Հյուսիսային Կորեայի իշխանությունները վիրավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան «անխոհեմ և ստախոս ծերուկ» անվանելով՝ ի պատասխան Թրամփի հայտարարության, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը թշնամական վարքով չի ցանկանա փչացնել Թրամփի հետ առանձնահատուկ հարաբերությունները:

«Կիմ Չեն Ինը չափազանց խելացի է և կարող է ավելի շատ, եթե ոչ ամեն ինչ կորցնել, եթե գործի թշնամական ձևով: Ես և նա ապամիջուկայնացման հզոր համաձայնագիր ենք կնքել Սինգապուրում»,- Թվիթերում գրել էր ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով 2018թ. Սինգապուրում իրենց առաջին հանդիպումը: Ի պատասխան՝ հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յոն Չhոլը, որ նախկինում բանակցում էր իր երկրի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ, հայտարարել է, որ Փհենյանը կորցնելու ոչինչ ունի ու չի ընկրկի ԱՄՆ-ի առաջ: Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառումը ցույց է տալիս, որ նա «գրգռված ծերուկ է՝ զուրկ համբերությունից»:

«Թրամփն այնպիսի անխոհեմ և անկայուն ծերուկ է: Հյուսիսային Կորեայի վերաբերյալ այնքան բան կա, որ Թրամփը չգիտի: Մենք կորցնելու այլևս ոչինչ չունենք»,- ասել է Կիմ Յոն Չhոլը:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ