Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Գաբրիել Բալայան. Չեմ բացառում պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի դրսևորումները

Գաբրիել Բալայան. Չեմ բացառում պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի դրսևորումները
09.12.2019 | 21:43

Չեմ բացառում պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի դրսևորումները, սակայն վստահ եմ, որ համակարգում շատ բան է փոխվել՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Այսօր զինվորական ծառայության գրավչության բարձրացումը նպաստում է այդ փոփոխություններին: Այսինքն՝ նոր սննդակարգի, հագուստի նոր որակի և այլ գործոնների արդյունքում կոռուպցիոն ռիսկերը պակասում են, և եթե նախկինում ժամանակին արվեր այդ ամենը, ոլորտում կոռուպցիոն պատկերն այլ կլիներ, և բարեփոխումներն ավելի արագ կիրականացվեին»,- նշեց փոխնախարարը: Նա ընդգծեց, որ պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերի հիմնական մարտահրավերը եղել է գնումների ոլորտը և վստահեցրեց, որ այսօր բողոքարկումների առումով շատ լավ իրավիճակ է համակարգում:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ