Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ժո­ղովր­դա­կան կա­ռա­վա­րու­թ­յան» հա­կաազ­գա­յին քայ­լե­րը

«Ժո­ղովր­դա­կան կա­ռա­վա­րու­թ­յան» հա­կաազ­գա­յին քայ­լե­րը
10.12.2019 | 01:52
Հայ ժո­ղո­վուր­դը Նի­կոլ Փա­շի­նյա­նի, այս­պես կոչ­ված, «ժո­ղովր­դա­կան կա­ռա­վա­րու­թյան» ադր­բե­ջա­նա­մե­տու­թյան հա­մո­զիչ ու բա­ցա­հայտ ա­պա­ցույց ստա­ցավ։ Ընդ ո­րում, Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյունն իր հա­կաազ­գա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ ներգ­րա­վեց նաև Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյա­նը։ Մեր­կա­պա­րա­նոց չլի­նե­լու հա­մար ներ­կա­յաց­նենք Ար­ցա­խի ԱԳՆ-ի վեր­ջին պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը։
«Նո­յեմ­բե­րի 17-21-ին ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի գրա­սե­նյա­կի միջ­նոր­դու­թյամբ կա­յա­ցան Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Ադր­բե­ջա­նի լրագ­րող­նե­րի փո­խա­դարձ այ­ցե­լու­թյուն­ներ։ Նո­յեմ­բե­րի 20-21-ին Ար­ցախ այ­ցի շր­ջա­նա­կում ադր­բե­ջան­ցի լրագ­րող­ներն ա­յ­ցե­լե­ցին Գան­ձա­սա­րի վա­նա­կան հա­մա­լիր, Շու­շի քա­ղաք, ե­ղան «Եզ­նիկ Մո­զյան» ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նում, երկ­րա­բա­նու­թյան և կեր­պար­վես­տի պե­տա­կան թան­գա­րան­նե­րում, ծա­նո­թա­ցան քա­ղա­քի տե­սար­ժան վայ­րե­րին։ Հան­րա­պե­տու­թյան մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում լրագ­րող­ներն այ­ցե­լե­ցին «Ղա­րա­բաղ­կար­պետ» գոր­գա­գոր­ծա­կան ֆաբ­րի­կա, Ար­ցա­խի տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի կենտ­րոն, պա­հա­ծո­նե­րի ար­տադ­րու­թյան «Ար­ցախ­բիո» ձեռ­նար­կու­թյուն, ինչ­պես նաև հան­դի­պե­ցին Ար­ցա­խի քա­ղա­քա­ցիա­կան հան­րու­թյան և ԶԼՄ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Կող­մե­րի միջև հա­մա­ձայ­նեց­ված տվյալ նա­խա­ձեռ­նու­թյունն անհ­րա­ժեշտ է դի­տար­կել որ­պես փորձ­նա­կան քայլ վս­տա­հու­թյունն ամ­րապն­դե­լու մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­ման շր­ջա­նա­կում խա­ղաղ գոր­ծըն­թացն ա­ռաջ մղե­լու հա­մար բա­րեն­պաստ պայ­ման­ներ ստեղ­ծե­լու նպա­տա­կով։ Վեր­ջին 20 տա­րում ար­ցա­խյան կող­մը բազ­միցս հան­դես է ե­կել վս­տա­հու­թյունն ամ­րապն­դե­լու մի­ջո­ցա­ռում­նե­րի, այդ թվում՝ լրագ­րող­նե­րի փո­խայ­ցե­րի ի­րա­կա­նաց­ման ա­ռա­ջարկ­նե­րով»,- աս­վում է Ար­ցա­խի ԱԳՆ-ի հա­ղոր­դագ­րու­թյու­նում։
Հաս­կա­նա­լի է, որ պաշ­տո­նա­կան Երևանն ստի­պել է ԼՂՀ-ի ղե­կա­վա­րու­թյա­նը, ո­լո­րել է Ստե­փա­նա­կեր­տի ձեռ­քե­րը. և ա­հա մենք վկա ենք դար­ձել բո­լոր նրանց հի­շա­տա­կը բա­ցա­հայ­տո­րեն ծաղ­րի են­թար­կե­լուն, ով­քեր զոհ­վել են ցե­ղաս­պան Ադր­բե­ջա­նից Ար­ցա­խի հա­յե­րին պաշտ­պա­նե­լիս։ Ա­հա դա­վա­ճան­նե­րի խում­բը, վե­րա­դառ­նա­լով հարևան երկ­րից, հա­տու­ցում է ազ­գին դա­վա­ճա­նե­լու «հո­նո­րա­րը». վայ, մենք այն­տեղ հա­յե­րի նկատ­մամբ թշ­նա­մու­թյուն չտե­սանք։ Եվ դա՝ այն տա­րած­քի մա­սին, որ­տեղ հենց այն­պես կա­րող են ձեր­բա­կա­լել Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի կամ էլ որևէ այլ երկ­րի հայ քա­ղա­քա­ցուն։ Միայն 2016-ին բանտ նետ­ված Մարատ Գալս­տյան-ՈՒել­դա­նո­վի պատ­մու­թյու­նը պեր­ճա­խոս կեր­պով վկա­յում է դա։ Մի՞­թե այդ մեր­ժյալ­նե­րի կար­ծի­քով, ո­րոնք հա­մա­ձայ­նել են մաս­նակ­ցե­լու Փա­շի­նյա­նի կազ­մա­կեր­պած քա­ղա­քա­կան ներ­կա­յաց­մա­նը, Ադր­բե­ջա­նում «հա­յե­րի հան­դեպ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մուն­քը» միայն այն է, որ ան­ձամբ ի­րենց հենց ինք­նա­թի­ռից տա­նում են ու­ղիղ բանտ կամ էլ հենց կա­ռափ­նա­րան։
Իսկ ա­հա Իլ­համ Ա­լիևը, կորց­նե­լով լկ­տիու­թյան ա­մեն սահ­ման, հրա­պա­րա­կայ­նո­րեն հայ­տա­րա­րում է, թե իբր Սում­գա­յի­թում «հա­յերն են ի­րենք ի­րենց սպա­նել», իսկ Երևա­նի կող­մից հետևում է ԱԳՆ-ի ա­նի­մաստ «մեկ­նա­բա­նու­թյու­նը»։ Եվ փո­խա­նակ կոշտ պա­տաս­խան­ներ տան թուր­քե­րին, փո­խա­նակ հրա­ժար­վեն «լրագ­րող­ներ փո­խա­նա­կե­լու» ֆար­սին մաս­նակ­ցե­լուց ¥գո­նե այն­քան ժա­մա­նակ, մինչև Բաք­վի ԶԼՄ-նե­րը դա­դա­րեց­նեն պատ­մու­թյու­նը կեղ­ծե­լու ար­շա­վը և հա­կա­հայ­կա­կան հիս­տե­րիան¤, ու­շադ­րու­թյու­նը սևե­ռում են ՌԴ ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վա­յի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից մե­կին, ըստ ո­րի, բո­լոր ժա­մա­նա­կա­վո­րա­պես տե­ղա­փոխ­ված ան­ձինք պետք է ի­րա­վունք ու­նե­նան վե­րա­դառ­նա­լու Ար­ցախ։ Մեր երկ­րի արևմտա­մետ քա­ղա­քա­ցի­ներն այդ­պես էլ չեն բուժ­վել ռու­սա­տյա­ցու­թյու­նից։ Նրանք այդ­պես էլ չեն լսել, որ Զա­խա­րո­վա­յի հայ­տա­րա­րու­թյան մեջ աս­ված է բո­լոր ժա­մա­նա­կա­վո­րա­պես տե­ղա­փոխ­ված ան­ձանց վե­րա­դար­ձի մա­սին, ոչ թե միայն թուր­քե­րի։ Պարզ­վում է, որ Մոսկ­վան Հա­յաս­տա­նի «ժո­ղովր­դա­կան կա­ռա­վա­րու­թյու­նից» ա­վե­լի լավ գի­տի, որ պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով տաս­նյակ հա­զա­րա­վոր ար­ցախ­ցի հա­յեր տե­ղա­հան­վել են կամ փա­խել ի­րենց մշ­տա­կան ապ­րե­լա­վայ­րե­րից։ Իսկ Երևա­նը թուր­քե­րի հետ գո­րո­վա­լից այն խաղն է խա­ղում, ո­րը կոչ­վում է «խա­ղաղ գոր­ծըն­թացն ա­ռաջ մղե­լու հա­մար բա­րեն­պաստ պայ­ման­ներ ստեղ­ծե­լու նպա­տա­կով վս­տա­հու­թյունն ամ­րապն­դե­լու մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նա­ցում»։
ՈՒս­տի նրանց, ով­քեր չեն նկա­տել կամ ու­նե­ցել են Փա­շի­նյա­նի հրա­մա­նը, որ «չն­կա­տեն» «Ադր­բե­ջա­նում հա­յե­րի հան­դեպ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մուն­քը», հի­շեց­նեմ ՌԴ ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյունն այն մա­սին, որ Ադր­բե­ջա­նը հա­յե­րի նկատ­մամբ խտ­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում։ Մոսկ­վան հույս ու­նի, որ Բա­քուն կհ­րա­ժար­վի Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ հա­յազ­գի, նկատ­մամբ ազ­գա­յին հատ­կա­նի­շով խտ­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, 2017 թ. հայ­տա­րա­րել է նույն Զա­խա­րո­վան։ Նա ու­շադ­րու­թյուն է դարձ­րել ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից «ՌԴ քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ ազ­գա­յին հատ­կա­նի­շով խտ­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան» բազ­մա­թիվ դրսևո­րում­նե­րի մա­սին մե­ծա­քա­նակ հրա­պա­րա­կում­նե­րին, այդ թվում՝ սոց­ցան­ցում։ «Ե­թե նա­յենք վի­ճա­կագ­րու­թյա­նը, ա­պա ան­ցյալ տա­րի մեզ հայտ­նի է դար­ձել ազ­գա­յին հատ­կա­նի­շով Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի մուտքն Ադր­բե­ջան մեր­ժե­լու առն­վազն 16 դեպք,- ա­սել է նա։- Ընդ ո­րում, Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը ժա­մե­րով պահ­վել են օ­դա­նա­վա­կա­յա­նում, այ­նու­հետև բռ­նու­թյամբ ար­տաքս­վել են երկ­րից ա­ռանց պաշ­տո­նա­կան պատ­ճառ­ներ նշե­լու»։ Այս­պի­սով, «Ադր­բե­ջա­նում հա­յե­րի հան­դեպ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մուն­քի» 16 դեպք հայտ­նի է միայն 2016-ին, բայց դա «չգի­տեն», «չեն հի­շում», «չեն տես­նում» Հա­յաս­տա­նի «ժո­ղովր­դա­կան վար­չա­պե­տի» կող­մից Բա­քու ու­ղարկ­ված մեր­ժյալ­նե­րը։ Կու՞յր են, թե՞ հի­շո­ղու­թյունն են կորց­րել։
Զա­խա­րո­վան շա­րու­նա­կում է. «Ցա­վոք, նման դեպ­քերն ար­դեն սո­վո­րու­թյուն են դառ­նում, վատ և սխալ սո­վո­րու­թյուն։ Նշ­ված փաս­տե­րը, մեր կար­ծի­քով, ՌԴ քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րի կո­պիտ խախ­տում են, հա­կա­սում են բա­րե­կա­մու­թյան, հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և փո­խա­դարձ անվ­տան­գու­թյան մա­սին ռուս-ադր­բե­ջա­նա­կան պայ­մա­նագ­րի, քա­ղա­քա­ցի­նե­րի ան­վի­զա այ­ցե­րի մա­սին միջ­կա­ռա­վա­րա­կան հա­մա­ձայ­նագ­րի և Ռու­սաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի միջև բա­րե­կա­մու­թյան ու ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րու­թյան մա­սին հռ­չա­կագ­րի ո­գուն և տա­ռին»։ Ըստ նրա, ռու­սա­կան կող­մը «բազ­միցս ադր­բե­ջա­նա­կան կող­մի ու­շադ­րու­թյունն է հրա­վի­րել ստեղծ­ված դրու­թյան ա­նըն­դու­նե­լիու­թյան վրա, պա­հան­ջել է դա­դա­րեց­նել ձեր­բա­կալ­ման ու ար­տաքս­ման գոր­ծե­լաո­ճը, ո­րով­հետև այն ան­հա­մա­տե­ղե­լի է եր­կու եր­կր­նե­րի բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հետ... Մենք ադր­բե­ջա­նա­կան ղե­կա­վա­րու­թյան հետ շփում­նե­րի ըն­թաց­քում հա­վաս­տիա­ցում­ներ ենք ստա­ցել, որ ի­րա­վի­ճա­կը կկար­գա­վոր­վի»։ Նույն 2017 թ. հու­լի­սին ՌԴ ԱԳՆ-ն կր­կին ստիպ­ված է ե­ղել հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րե­լու Ադր­բե­ջա­նում հա­յե­րի հան­դեպ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մուն­քին. «Ադր­բե­ջան ժա­մա­նող ՌԴ քա­ղա­քա­ցի­նե­րին սպառ­նում է կա­մա­յա­կա­նու­թյան զոհ դառ­նա­լու վտան­գը, նրանք իս­կա­պես խտ­րա­կա­նու­թյան են են­թարկ­վում ազ­գա­յին հատ­կա­նի­շով»։ Ըստ ԱԳՆ-ի տվյալ­նե­րի, այս տար­վա սկզ­բից ար­գել­վել է ՌԴ 25 քա­ղա­քա­ցու մուտքն Ադր­բե­ջան։ «Որ­պես կա­նոն, նրանք ժա­մե­րով պահ­վել են Բաք­վի օ­դա­նա­վա­կա­յա­նում ¥մի շարք դեպ­քե­րում՝ ա­ռանց ու­տե­լի­քի, ջրի և բժշ­կա­կան օգ­նու­թյան, ընդ ո­րում, մի քա­նի դեպ­քում խոս­քը 4 տա­րե­կան ե­րե­խա­յով կնոջ մա­սին է¤, այ­նու­հետև բռ­նու­թյամբ ար­տաքս­վել են ի­րենց հաշ­վին։ Նման ծաղ­րու­ծա­նա­կի «հիմք» են հան­դի­սա­ցել մեր քա­ղա­քա­ցի­նե­րի հայ­կա­կան ազ­գա­նուն­նե­րը, ա­նուն­նե­րը կամ հայ­րա­նուն­նե­րը։ Սա­կայն դեպ­քեր են ե­ղել նաև, երբ ռու­սա­կան ազ­գա­նուն­նե­րով, ա­նուն­նե­րով և հայ­րա­նուն­նե­րով ան­ձանց հար­ցաքն­նել են «հայ­կա­կան նախ­նի­ներ» հայտ­նա­բե­րե­լու նպա­տա­կով»,- աս­վում է հա­ղոր­դագ­րու­թյան մեջ։ ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ դա վայ­րա­գու­թյուն է, էլ չա­սած, որ ուղ­ղա­կիո­րեն խախտ­վում են Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րը։
Թր­քա­սեր Փա­շի­նյա­նի հրա­մա­նով Ադր­բե­ջան գնա­ցած Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի լրագ­րող­ներ, դուք չգի­տեի՞ք, որ ՌԴ ԱԳՆ-ն Ադր­բե­ջա­նին մե­ղադ­րել է հա­յե­րի հան­դեպ վայ­րա­գու­թյան հա­մար։ Վե­րա­դառ­նանք ՌԴ ԱԳՆ-ի 2017-ի հու­լի­սի պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյա­նը։ Ռու­սա­կան կող­մը բազ­միցս, այդ թվում` Բաք­վում ՌԴ դես­պա­նու­թյան և ՌԴ ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան հայ­տագ­րե­րով, պա­հան­ջել է դա­դա­րեց­նել այդ զայ­րա­ցու­ցիչ գոր­ծե­լաո­ճը, կա­տա­րել հե­տաքն­նու­թյուն և պատ­շաճ գնա­հա­տա­կան տալ Բաք­վի մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նի պաշ­տո­նա­տար ան­ձանց վար­քին։ «Մենք նկա­տի ենք ու­նե­ցել նաև այն, որ Ադր­բե­ջա­նը ներ­կա­յա­նում է որ­պես ազ­գա­յին ու կրո­նա­կան հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան, բազ­մամ­շա­կու­թայ­նու­թյան նմուշ, իսկ վեր­ջին շր­ջա­նում հռ­չա­կում է նաև ադր­բե­ջա­նա-հայ­կա­կան հա­սա­րա­կա­կան երկ­խո­սու­թյուն ստեղ­ծե­լու մտադ­րու­թյուն։ Բայց մեր սպա­սում­նե­րը չար­դա­րա­ցան։ Մի­ջա­դե­պե­րի քն­նու­թյուն չկա­տար­վեց։ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ի պա­տաս­խան հայ­տագ­րում աս­վում է, որ «ան­ցան­կա­լի ան­կար­գու­թյուն­նե­րը կան­խե­լու հա­մար Ադր­բե­ջանն ստիպ­ված մի շարք ան­ձանց նկատ­մամբ կի­րա­ռում է հա­մա­պա­տաս­խան կար­գա­վո­րում»։ Այդ պա­տա­սա­նը հա­մա­րում ենք ա­նո­րոշ և ան­բա­վա­րար։ Այն, ցա­վոք, ցույց է տա­լիս, որ Ադր­բե­ջան ժա­մա­նող ՌԴ քա­ղա­քա­ցի­ներն ա­ռաջ­վա պես են­թա­կա են կա­մա­յա­կա­նու­թյան զոհ դառ­նա­լու սպառ­նա­լի­քին։ Հաս­կա­նա­լի է, որ մենք եզ­րա­կա­ցու­թյուն­ներ կա­նենք ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից»,- հայ­տա­րա­րել է ՌԴ ԱԳՆ-ն։
Հա­յե­րի նկատ­մամբ խտ­րա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ ՌԴ ԱԳՆ-ի ե­լույթ­նե­րի մա­սին իմ հի­շե­ցու­մից հե­տո զգու՞մ են նրանք, ով­քեր Բաք­վում «հա­յե­րի հան­դեպ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մունք չեն նկա­տել», որ Ադր­բե­ջա­նը պաշ­տո­նա­պես զգու­շաց­րել է, որ ոչ միայն Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի բնա­կիչ­նե­րի, այլև ցան­կա­ցած հա­յի նկատ­մամբ այդ երկ­րում լիո­վին հնա­րա­վոր են «ան­ցան­կա­լի ան­կար­գու­թյուն­ներ», ո­րոնք, իբր, Բաք­վի իշ­խա­նու­թյուն­նե­րը ձգ­տում են կան­խել։ Է­լի՞ չեն զգում։ Ի վեր­ջո, հա՞յ են նրանք, ո­րոնց Փա­շի­նյանն ու­ղար­կել է Բա­քու։ Ա­մոթ ձեզ, դուք գոր­ծել եք խղ­ճին հա­կա­ռակ։ Ա­մոթ նրանց, ով­քեր ու­րի­շի խաղ են խա­ղում` վտան­գի են­թար­կե­լով Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի հա­յե­րի կյան­քը։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, իբր «խա­ղա­ղու­թյան ու սի­րո հա­մար» պայ­քա­րող, սո­ված գայ­լե­րին է պար­զում մատ­նե­րը։ Բայց ոչ թե իր, իր կնոջ կամ ե­րե­խա­նե­րի մատ­նե­րը, այլ մեր, մեր ե­րե­խա­նե­րի ու թոռ­նե­րի մատ­նե­րը։ Փա­շի­նյա­նը չգի­տի՞, որ երբ գայ­լին ես մեկ­նում մատդ, նա ջա­նում է ամ­բողջ ձեռ­քը կծե­լով պո­կել։ Ի՞նչ է, Փա­շի­նյան, ու­զում ես փախ­չե՞լ, ինչ­պես փա­խար այն պար­զա­միտ­նե­րից, ո­րոնց լքե­ցիր 2008-ի մար­տի 1-ին։ Ափ­սոս, որ ժո­ղովր­դի մեջ դեռ շատ են այն միա­միտ­նե­րը, ո­րոնք գե­րա­դա­սում են ո­չինչ չհի­շել քո հա­կում­նե­րի մա­սին։
Բայց քեզ չեն թող­նի, որ կր­կին զո­հա­բե­րես շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րին։ Թող Բաք­վում ու նախ­կին ՀՀՇ-ի վեր­նա­խա­վում ան­գամ չե­րա­զեն այդ մա­սին։
Մենք ընդ­հան­րա­պես` Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներս, ին­չի՞ հա­մար ենք հան­դուր­ժում կեղծ հե­ղա­փո­խա­կան­նե­րի «ժո­ղովր­դա­կան կա­ռա­վա­րու­թյան» խար­դա­խա­միտ ա­րարք­նե­րը։ Ի՞նչ է, ոչ ոք չի՞ տես­նում, թե ինչ­պես ոս­տի­կա­նու­թյանն ուղ­ղե­ցին ու­սա­նող­նե­րի դեմ, ո­րոնք պա­հան­ջում էին կրթու­թյան նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նը։ Նա ի­րեն թույլ էր տվել հայ­տա­րա­րել. «Հա­յաս­տա­նում այլևս չեն ար­գե­լե­լու հա­մերգ­նե­րը սա­տա­նիզ­մի մե­ղադ­րան­քով, ո­չինչ չի ար­գել­վե­լու մտա­ցա­ծին հիմ­քե­րով։ Ար­վես­տը լի­նե­լու է ա­զատ, քա­նի որ ան­կախ պե­տու­թյան գրա­վա­կան­նե­րից մեկն ա­զատ ար­վեստն է»։ Այդ պաշ­տո­նյան, ո­րին ան­ձամբ Փա­շի­նյանն է պահ­պա­նում, այ­նու­հետև ամ­փո­փել է, որ այդ թե­մա­նե­րով սպե­կու­լյա­ցիա ա­նող մար­դիկ ու­զում են քա­ղա­քա­կան միա­վոր­ներ վաս­տա­կել և «հե­տա­դի­մու­թյան ջա­տա­գով­ներ են»։ Ա­հա այդ­պես, ա­ռա­ջա­դի­մու­թյունն ու­րեմն այն է, որ «թույ­լատր­վեն» սա­տա­նիզ­մի դրսևո­րում­նե­րը։ ՈՒ քա­նի որ Փա­շի­նյանն այդ­պի­սի նա­խա­րա­րին պաշտ­պա­նում է ու­սա­նող­նե­րից, այն նույն ու­սա­նող­նե­րից, ո­րոնք նրան հասց­րել են իշ­խա­նա­կան բուր­գի գա­գա­թը, ա­պա ի՞նչ ա­սես հենց վար­չա­պե­տի մա­սին։ Նմա­նը միշտ նմա­նին է պաշտ­պա­նում։
(շա­րու­նա­կե­լի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 6944

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ