Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Լի­վեր­պու­լը» շա­րու­նա­կում է մնալ ան­կա­սե­լի

«Լի­վեր­պու­լը» շա­րու­նա­կում է մնալ ան­կա­սե­լի
10.12.2019 | 02:49

Չա­փա­զանց մեծ է ռիս­կի գոր­ծոնն ա­սե­լու հա­մար, որ պրե­միեր լի­գա­յում չեմ­պիո­նու­թյան հա­մար պայ­քարն ա­վարտ­ված է, բայց դրա մա­սին ակ­նարկ չա­նելն էլ մի այլ կար­գի ա­նա­մո­թու­թյուն կլի­նի։ Սա­կայն այս­տեղ զար­մաց­նո­ղը ոչ միայն վայ­րի­վե­րում­նե­րով ու­ղեկց­վող «Ման­չեստր Սի­թիի» մր­ցե­լույթ­ներն են, այլև «Լես­տե­րի» ա­վե­լի քան վս­տահ հան­դի­պում­նե­րի շար­քը, որն ա­կա­մա­յից հի­շեց­նում է ոչ վաղ ան­ցյա­լը, երբ Լես­տեր հա­մես­տա­գույն քա­ղա­քը ներ­կա­յաց­նող նույն­քան հա­մեստ թի­մը մա­տու­ցեց խո­շո­րա­գույն ա­նակն­կալ՝ դառ­նա­լով երկ­րի չեմ­պիոն։ Ի­հար­կե, այս մր­ցաշր­ջա­նում նրա կտր­ված­քով չեմ­պիոն լի­նե­լու մա­սին խոսք չի կա­րող լի­նել, բայց որ փոխ­չեմ­պիո­նու­թյու­նը միան­գա­մայն հնա­րա­վոր տար­բե­րակ է, այս մա­սին չա­սել էլ չենք կա­րող։

ԱՆԳ­ԼԻԱ
Պրե­միեր լի­գա­յում տու­րից տուր ա­վե­լի ու ա­վե­լի հաս­տա­տու­նո­րեն է կյանք առ­նում «Լի­վեր­պու­լի» չեմ­պիո­նու­թյու­նը, թե­պետ առջևում անց­նե­լիք դեռ հս­կա­յա­կան ճա­նա­պարհ կա։ Բայց և այն­պես չի կա­րե­լի չա­րա­ձա­նագ­րել այն ահ­ռե­լի կտր­վա­ծու­թյու­նը, որ երկ­րի փոխ­չեմ­պիոնն ու­նի գոր­ծող չեմ­պիո­նից։ Ար­տագ­նա­յում «Բոռն­մու­տի» նկատ­մամբ «Լի­վեր­պու­լի» հաղ­թա­նա­կը (3։0) «մեր­սի­սայդ­ցի­նե­րի» միա­վոր­նե­րի թի­վը հասց­րեց 46-ի, ին­չը 14-ով շատ է «Ման­չեստր Սի­թիի» ու­նե­ցա­ծից, ո­րը սե­փա­կան հար­կի տակ զի­ջեց «Ման­չեստր Յու­նայ­թե­դին»՝ 2։1 (24 միա­վո­րով «մա­կու­նիա­ցի­նե­րը» եզ­րա­փա­կում են ա­ռա­ջա­տար հն­գյա­կը)։
Սա Գվար­դիո­լա­յի սա­նե­րի հա­մար ցա­վա­լի պար­տու­թյուն էր ոչ միայն այն ա­ռու­մով, որ չեմ­պիո­նա­կան մր­ցա­վազ­քում ա­վե­լի ու ա­վե­լի է հետ մնում «Լի­վեր­պու­լից», այլև որ այս հան­դի­պու­մը դեր­բի էր։ Կա և հար­ցի եր­րորդ կող­մը։ Ցա­վա­լի էր և նրա­նով, որ զի­ջել է մի ա­կում­բի, ո­րը որ­քան էլ թույլ է հան­դես գա­լիս ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում, այ­դու­հան­դերձ շա­րու­նա­կում է իր պատ­մու­թյամբ ու էու­թյամբ մնալ գրանդ ա­կումբ։ Սրա կող­քին չմո­ռա­նանք, որ նույն «Ման­չեստր Սի­թին» ըն­դա­մե­նը չորս տուր ա­ռաջ էլ զի­ջել էր «Լի­վեր­պու­լին»։
Սա­կայն ամ­բողջ հարցն այն է, որ «Ման­չեստր Սի­թին» սկ­սում է հետ մնալ նաև փայ­լուն հան­դի­պում­նե­րի շարք անց­կաց­նող «Լես­տե­րից», որն ա­վե­լի քան վս­տահ մր­ցե­լույթ ու­նե­ցավ «Աս­տոն Վի­լա­յի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում՝ տան­տե­րե­րին պար­տու­թյան մատ­նե­լով 4։1 հաշ­վով ու միա­վոր­նե­րի թի­վը հասց­նե­լով 38-ի։ Փաս­տո­րեն երկ­րի եր­բեմ­նի չեմ­պիո­նը գա­լիս է ուղ­ղա­կիո­րեն ու ա­նուղ­ղա­կիո­րեն հա­վաս­տե­լու, որ ե­թե ոչ չեմ­պիո­նա­կան, առն­վազն մե­դալ­նե­րի մր­ցա­վազ­քում իր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը հա­նի­րա­վո­րեն թե­րագ­նա­հատ­ված են ե­ղել։
Վեր­ջին չորս խա­ղում եր­րորդ պար­տու­թյու­նը կրած «Չել­սին» (ար­տագ­նա­յում 1:3 հաշ­վով զի­ջել է «Է­վեր­տո­նին») պա­հել է ու­նե­ցած չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը (29 միա­վոր), սա­կայն ե­թե շա­րու­նա­կի նմա­նա­տիպ մր­ցե­լույթ­նե­րի շար­քը, հետևանք­նե­րը չա­փա­զանց տհաճ կլի­նեն։
Պրե­միեր լի­գա­յի տե­սու­թյու­նը փա­կենք «Տո­տեն­հե­մի» մա­սին հի­շա­տա­կու­մով։ Տնա­յին խա­ղում այն «տաք­սի» է ա­րել «Բյոռն­լիի» հետ, ո­րը նշա­նա­կում է հաղ­թա­նակ 5։0 հաշ­վով։ 23 միա­վո­րով Մոու­րի­նիո­յի սա­նե­րը վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Դրա­մա­տիկ հան­գու­ցա­լու­ծոմ ու­նե­ցավ տու­րի թիվ մեկ՝ Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա»-«Բա­վա­րիա» դի­մա­կա­յու­թյու­նը։ Հա­վե­լյալ ժա­մա­նա­կում տե­ղի տվե­ցին հյու­րե­րից Մար­տի­նե­սի նյար­դե­րը, ու հա­ջող ի­րաց­ված տասն­մեկ­մետ­րա­նո­ցը տան­տե­րե­րին ա­պա­հո­վեց կա­մա­յին հաղ­թա­նակ 2։1 հաշ­վով։ Սա տան­տե­րե­րի հա­մար ա­վե­լի քան տե­ղին էր, ո­րով­հետև հան­դիպ­ման այլ ել­քով մեկ այլ ար­դյունք նրան կզր­կեր ա­ռա­ջա­տա­րու­թյու­նից, քա­նի որ վեր­ջին խա­ղե­րը փայ­լուն անց­կաց­նող «Լայպ­ցի­գը», որ հեր­թա­կա­նում Հո­ֆեն­հայ­մին» պար­տու­թյան է մատ­նել 3։1 հաշ­վով ու ան­վան դի­մաց գրան­ցել 30 միա­վոր, կրկն­կա­կոխ հե­տապն­դում է նրան՝ հետ մնա­լով ըն­դա­մե­նը մեկ նի­շով։
Ինչ հետևանք ու­նե­ցավ «Բա­վա­րիա­յի» հա­մար այս պար­տու­թյու­նը։ Այն միան­գա­մից նա­հան­ջեց ե­րեք հո­րի­զո­նա­կա­նով ու 24 միա­վո­րով դուրս մնաց ա­ռա­ջին վե­ցյա­կից, քա­նի որ միան­գա­մից ե­րեք թիմ՝ Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան», «Ֆրայ­բուրգն» ու «Բա­յե­րը», տո­նե­ցին հաղ­թա­նակ­ներ ու հա­վա­քած միա­վոր­նե­րով գե­րա­զան­ցե­ցին երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նին։ Դորտ­մունդ­ցի­նե­րը հինգ ան­պա­տաս­խան գն­դա­կի գե­րա­զան­ցու­թյամբ տնա­յին խա­ղում հաղ­թել են «Ֆոր­տու­նա­յին» ու 26 միա­վո­րով տեղ գտել եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։
Հյու­րըն­կա­լե­լիս «Ֆրայ­բուր­գը» լու­ծել է «Վոլ­ֆս­բուր­գի հար­ցե­րը»՝ 1։0, «Բա­յե­րը» 2։1 հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան է հա­սել «Շալ­կեի» նկատ­մամբ։ «Ֆրայ­բուրգն» ու «Բա­յե­րը» ու­նեն 25-ա­կան միա­վոր՝ ճիշտ այն­քան, որ­քան չոր­րորդ հո­րի­զո­նա­կան նա­հան­ջած «Շալ­կեն», որն այս­տեղ է ի հա­շիվ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի ու նա­խոր­դում է վեր­ջին եր­կու­սին։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Նա­խորդ տու­րում սկու­դե­տեի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կանն ի­րե­նով ա­րած «Ին­տե­րը» հեր­թա­կա­նում սե­փա­կան հար­կի տակ չկա­րո­ղա­ցավ կոտ­րել «Ռո­մա­յի» դի­մադ­րու­թյու­նը (գրանց­վել է գո­լա­զուրկ ոչ-ո­քի), ին­չը «Յու­վեն­տու­սի» հա­մար կորց­րա­ծը վե­րա­կանգ­նե­լու փայ­լուն հնա­րա­վո­րու­թյուն էր՝ պայ­մա­նով, որ հռո­մեա­կան վո­յա­ժը կա­վար­տի հաղ­թա­նա­կով։ Սա­կայն ե­ղավ այն, ին­չը կոչ­վում է ցան­կու­թյան ու հնա­րա­վո­րու­թյան ան­հա­մա­տե­ղում։ «Ծեր սի­նյո­րան» դա­ռը պար­տու­թյուն կրեց «Լա­ցիո­յից» և ու­նե­ցած 23 միա­վո­րով ար­դեն եր­կու նի­շի տար­բե­րու­թյամբ է հետ «Ին­տե­րից»։ Նկա­տենք, որ ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում սա թու­րի­նյան ա­կում­բի ա­ռա­ջին պար­տու­թյունն էր։ Այս ա­վե­լի քան վս­տահ հաղ­թա­նա­կը մայ­րա­քա­ղաք­ցին­ե­րին, որ ար­դեն 33 միա­վոր ու­նեն, շա­րու­նա­կեց պա­հել եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում՝ ինչ-որ տեղ սպառ­նա­լով ինտ­րիգ մտց­նել չեմ­պիո­նա­կան մր­ցա­վազ­քում։ Բնա­կա­նա­բար, այս մա­սին խո­սե­լը էա­պես վաղ է, սա­կայն զգու­շաց­նելն էլ ե­կեք ա­վե­լորդ չհա­մա­րենք։
Ի դեմս «Ին­տե­րի», նկա­տի ու­նե­նա­լով «Ռո­մա­յի» ծանր մր­ցակ­ցի պա­րա­գան ու, ա­վե­լին, հաշ­վար­կե­լով, որ ե­թե ոչ ա­ռա­վե­լա­գույն քա­նա­կով, գո­նե միա­վոր կորց­րած է այն վե­րա­դառ­նա­լու Մի­լա­նից, նրա հետ հա­վա­սար միա­վոր­ներ ու­նե­ցող «Կա­լյա­րին», բնա­կա­նա­բար, ա­ռա­վե­լա­գույ­նի ակն­կա­լի­քով ըն­դա­ռաջ գնաց «Սա­սուո­լո­յի» հետ մր­ցա­վե­ճին, սա­կայն բախտն այն­քա­նով բե­րեց, որ խա­ղա­վար­տին գո­նե կա­րո­ղա­ցավ խու­սա­փել պար­տու­թյու­նից՝ 2։2։ 29 միա­վո­րով շա­րու­նակ­վում է նրա սիա­մա­կան երկ­վո­րյա­կու­թյու­նը գեր­մա­նա­կան «գայ­լե­րի» հետ։
Վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է «Ա­տա­լան­տան», ո­րը հյու­րըն­կա­լե­լիս 3։2 հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան է հա­սել «Վե­րո­նա­յի» նկատ­մամբ։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
«Բար­սե­լոն»-«Մա­լյոր­կա» մր­ցակ­ցու­թյու­նում գո­լի հե­ղի­նակ է դար­ձել կա­տա­լո­նյան ա­կում­բի ողջ հար­ձակ­ման գի­ծը, որ­տեղ խփած հին­գից մե­կա­կա­նը բա­ժին է հա­սել Գրիզ­մա­նին ու Սուա­րե­սին, ե­րե­քը՝ Մե­սիին։ Թերևս միակ տա­րօ­րի­նակն այն է, որ ար­գեն­տի­նա­ցին միա­վոր չի վաս­տա­կել «գո­լա­յին փո­խան­ցում» հաշ­վար­կով, բայց դե ում խա­ղում չեն լի­նում թե­րու­թյուն­ներ։ Ի մի­ջի այ­լոց նկա­տենք, որ հյու­րե­րը պա­սիվ դի­տո­ղի դե­րում չեն ե­ղել, նրանց հա­ջող­վել է եր­կու ան­գամ խո­ցել Տերշ­տե­գե­նի դար­պա­սը։
Տու­րը հաղ­թա­նա­կով է ա­վար­տել և լա լի­գա­յի մյուս ա­ռա­ջա­տա­րը՝ Մադ­րի­դի «Ռեա­լը», ո­րի օր­վա մր­ցա­կի­ցը ե­ղել է «Էս­պա­նիո­լը»՝ 2։0։ Գո­լե­րից մե­կի հե­ղի­նա­կը Բեն­զե­ման է։ «Ար­քա­յա­կա­նը» նույն­պես ու­նի 34 միա­վոր ու ի հա­շիվ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի է, որ երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է։
«Օ­սա­սու­նա»-«Սևի­լիա» մր­ցակ­ցու­թյու­նը ոչ մի ա­ռու­մով չէր կա­րող սպառ­նալ մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում ան­դա­լու­զա­կան թի­մի ու­նե­ցած տե­ղին, սա­կայն հաղ­թա­նա­կը բնա­կա­նա­բար նշա­նա­կում էր շատ ա­վե­լի ա­ռաջ պոկ­վել մեր­ձա­կա հե­տապն­դող­նե­րից ու ընդ­հուպ նս­տել «Բար­սե­լոն»-«Ռեալ» զույ­գի պո­չին՝ հետ մնա­լով ըն­դա­մե­նը մեկ միա­վո­րով։ Սա­կայն «Սևի­լիան» ի զո­րու չե­ղավ օգտ­վե­լու ստեղծ­ված հնա­րա­վո­րու­թյու­նից, մա­նա­վանդ որ դրա հա­մար պա­տեհ ա­ռիթն էլ կար. խա­ղի զգա­լի ժա­մա­նա­կա­հատ­ված տան­տե­րերն անց­կաց­րել են տա­սը հո­գով: Ան­դա­լուզ­ցի­ներն ու­նեն 31 միա­վոր:
«Էյ­բա­րի» նկատ­մամբ նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նա­կը «Խե­տա­ֆեին» 27 միա­վո­րով տեղ ա­պա­հո­վեց հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Այն միա­վոր­նե­րով հա­վա­սար­վել է չոր­րորդ տե­ղում հան­գր­վա­նած «Ռեալ Սո­սիե­դա­դին», որն ար­տագ­նա­յում միա­վոր է կի­սել «Վա­լիա­դո­լի­դի» հետ՝ այդ­պես էլ չկա­րո­ղա­նա­լով խո­ցել տան­տե­րե­րի դար­պա­սը։
Բիլ­բաո­յի «Աթ­լե­տի­կի» ե­րեք ա­նընդ­մեջ հաղ­թա­նակ­նե­րի շարքն ընդ­հա­տեց նրան հյու­րըն­կա­լած «Բե­տի­սը», որն ար­դեն ա­ռա­ջին խա­ղա­կե­սի ա­ռա­ջին կե­սում հասց­րեց ե­րեք ան­գամ գրա­վել մր­ցակ­ցի դար­պա­սը։ Վերջ­նա­հաշ­վում այս­տեղ ար­ձա­նագր­վել է 3։2 հա­շի­վը; Բաս­կե­րի ու­նե­ցած 26 միա­վորն այդ­պես էլ մնաց ան­փո­փոխ, նրանք եզ­րա­փա­կում են ա­ռա­ջին վե­ցյա­կը։
Լա լի­գա­յի տե­սու­թյունն ա­նել ու շր­ջան­ցել Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կոն, ող­ջա­միտ չի լի­նի, քան­զի այն առն­վազն վեր­ջին տաս­նա­մյա­կում երկ­րի ա­ռա­ջին ե­րեք թի­մե­րի հաշ­վար­կում է։ Դիե­գո Սի­մեո­նեի սա­ներն ար­տագ­նա­յում գո­լա­զուրկ հան­դի­պում են անց­կաց­րել «Վի­լիա­ռեա­լի» հետ ու 26 միա­վո­րով յո­թե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են։
ՖՐԱՆ­ՍԻԱ
«Մոն­պե­լիե»-«Պա­րի Սեն Ժեր­մեն» դի­մա­կա­յու­թյու­նում տան­տե­րե­րի հետ չար կա­տակ խա­ղաց խա­ղա­դաշ­տից Մեն­դե­շի հե­ռա­ցու­մը, ու մինչ այդ հան­դի­պումն իր օգ­տին ծա­վա­լող «Մոն­պե­լիեն» վե­րած­վեց գո­լե­րի տոպ­րա­կի 3։1, ու մայ­րա­քա­ղա­քցինե­րը ձեռք են բե­րում հեր­թա­կան ե­րեք միա­վո­րը։
Նույն տրա­մա­բա­նու­թյամբ իր հեր­թա­կան ե­րեք միա­վո­րին տեր կանգ­նեց (3:1) «Բոր­դո­յին» հյու­րըն­կա­լած «Մար­սե­լը», որն ար­դեն ո­րե­րորդ խաղն է ա­վար­տում հաղ­թա­նա­կով: Մար­սել­ցի­ներն ու­նեն 34 միա­վոր, ին­չը հին­գով է պա­կաս «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» ու­նե­ցա­ծից (մայ­րա­քա­ղաք­ցի­նե­րը մեկ խաղ պա­կաս են անց­կաց­րել:
Դի­վի­զիո­նի եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է 27 միա­վոր վաս­տա­կած «Լի­լը», ո­րը դժ­վա­րա­գույն մր­ցակ­ցու­թյու­նում ե­րեք միա­վոր է պո­կել «Բրես­տից»՝ 1։0: «Լի­լից» մեկ միա­վոր պա­կաս ու­նի «Ռե­նը», ո­րը սե­փա­կան հար­կի տակ 2:1 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Ան­ժին»:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 4662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ