Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարում Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը զբաղեցրել է երկրորդ տեղը: Մեր զույգը երկու ծրագրերի արդյունքում հավաքել է 171,39 միավոր և իրավունք ստացել հանդես գալու աշխարհի առաջնության ռիթմիկ պարերում: Մրցաշարին մասնակցել են 9 պարային զույգեր: Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո նոյեմբերին էր վերադարձել սահադաշտ և մասնակցել Warsaw Cup միջազգային մրցաշարին՝ գրավելով 8-րդ տեղը: Santa Claus Cup-ի կանանց մենասահքի հաղթողի կոչումը օրեր առաջ նվաճել էր Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ