Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փարիզում կայացավ Պուտինի և Զելենսկու առաջին հանդիպումը

Փարիզում կայացավ Պուտինի և Զելենսկու առաջին հանդիպումը
10.12.2019 | 14:11

Դոնբասի շուրջ երեկվա բանակցություններին կողմերը չեն պայմանավորվել, փոխարենը՝ պայմանավորվել են գազի շուրջ: «Հանդիպումը լավ անցավ», - երեկ Զելենսկու հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հարցին պատասխանելով հայտարարել է Պուտինը:

Երկուշաբթի ուշ երեկոյան Փարիզում կայացավ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպումը, որը տևեց մոտ մեկ ժամ և անցավ նորմանդյան ձևաչափով բանակցությունների շրջանակում: Ավելի վաղ Պուտինն ու Զելենսկին բանակցել էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: Գագաթաժողովն ընդհատվել է, որպեսզի Պուտինն ու Զելենսկին առանձին բանակցություններ անցկացնեն: Արդեն գիշերը չորս երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ընթրիքի ժամանակ:
«Կոմերսանտ»-ը կեսգիշերին հաղորդեց, որ կողմերին չի հաջողվել պայմանավորվել շփման գծի ամբողջ երկայնքով զինված ուժերի հետագա տարանջատման շուրջ: Մինչ այժմ ուժերը հետ են քաշվել միայն երեք տարածքներում:


Բանակցությունները հնարավոր դարձան, երբ Կիևն ընդունեց «Շտայնմայերի բանաձևը» և ուժերը դուրս բերեց Լուգանսկ ավանից, Զոլոտոյե և Պետրովսկի բնակավայրերից:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ