Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ռուսաստանն ու Ադրբեջանը ուղղաթիռներ կվերանորոգեն

Ռուսաստանն ու Ադրբեջանը ուղղաթիռներ կվերանորոգեն
10.12.2019 | 14:13

Բաքվում այսօր սկսվել է ուղղաթիռների տեխնիկական սպասարկման համատեղ ռուս-ադրբեջանական կենտրոնի շինարարությունը: Ուղղաթիռների հիմնանորոգմամբ և սպասարկմամբ զբաղվող կենտրոնի հիմնադրման առթիվ արարողությանը ներկա էին ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Ադրբեջանական կողմը պնդում է, որ կենտրոնի շահագործման առաջին տարում նախատեսվում է 4-ից 6 ուղղաթիռ հիմնանորոգել:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ