Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պուտինը WADA-ի որոշումը արբիտրաժային դատարանում բողոքարկելու հիմք է տեսնում

Պուտինը WADA-ի որոշումը արբիտրաժային դատարանում բողոքարկելու հիմք է տեսնում
10.12.2019 | 14:15

Փարիզում «Նորմանդյան ձևաչափով» բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեի որոշումը, որով Ռուսաստանը 4 տարով զրկվել է միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից, անվանել է օլիմպիական կանոնադրությանը հակասող, քանի որ WADA-ի գործադիր կոմիտեի կողմից կիրառված պատիժը «կոլեկտիվ բնույթ» ունի, իսկ դա արգելվում է կանոնադրությամբ: Նա հիմք է տեսնում WADA-ի որոշումը բողոքարկելու Սպորտի արբիտրաժային դատարանում:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ