Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շաքե Իսայան. ՍԴ կեղծ ճգնաժամի պատրվակով գնում ենք իրական ճգնաժամի՞

Շաքե Իսայան. ՍԴ կեղծ ճգնաժամի պատրվակով գնում ենք իրական ճգնաժամի՞
10.12.2019 | 14:19

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց ՝ ՍԴ դատավորների՝ կամավոր թոշակի անցնելու ինստիտուտը չի՞ խաթարում պետության կողմից տրամադրվող կենսաթոշակի ինստիտուտի էությունը:

Նախարարը պատասխանեց, որ ուսումնասիրել են միջազգային փորձը, արդեն գործող ՍԴ մասին սահմանադրական օրենքի կարգավորման համաձայն՝ կամավոր վաղ կենսաթոշակի ինստիտուտ նախատեսված է: Պատգամավորը հարցրեց՝ եթե շեշտը դրվում է կամավորության սկզբունքի վրա, պետությունն ի՞նչ առաջնահերթություն ունի, ի՞նչ խնդիր է լուծում այս հարցով: «Այստեղ երկու խնդիր ունենք. մեկը, ինչպես նշեցի, միջազգային փորձն է, որը ցույց է տալիս՝ պարտադիր վաղ կենսաթոշակի անցնելու ինստիտուտը չի համարվում ընդունելի տարբերակ, հետևաբար ընդունել ենք կամավոր: Այն խնդիրը, որը լուծում է պետությունը, հիմնավորումներում նշված է՝ Սահմանադրության 2015-ի փոփոխություններով նախատեսված նոր մոդելի ՍԴ ունենալու խնդրի լուծումը»,- պատասխանեց Բադասյանը: Շաքե Իսայանը կրկին հետաքրրքվեց՝ եթե, օրինակ,ՍԴ միաժամանակ 7 դատավոր թոշակի է գնում, ՍԴ-ն պարալիզացվո՞ւմ է, ի՞նչ է լինում այդ դեպքում։ «Սրանով ՍԴ-ում ունենում ենք իրական ճգնաժամ: ՍԴ կեղծ ճգնաժամի պատրվակով գնում ենք իրական ճգնաժամի՞, սա՞ է ճանապարհը, որով ուզում ենք գնալ»,- հարցրեց պատգամավորը: Բադասյանն ի պատասխանեց, որ չի կիսում պատգամավորի կարծիքը, թե ՍԴ շուրջ կա կեղծ ճգնաժամ: Ըստ նրա՝ շատ իրական է ճգնաժամը:

«7 դատավորի միաժամանակ թոշակի գնալու դեպքում այսպիսի կարգավորում ենք նախատեսել՝ եթե վաղ կենսաթոշակի նպատակով հրաժարական է ներկայացրել ՍԴ-ի՝ ավելի քան 3դատավոր, ՍԴ դատավորի թափուր տեղի համար ընտրությունն անցկացվում է սահմանված ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո 15 օրյա ժամկետում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ