Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ORSIS-ը հանվել է Հայաստան զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»

ORSIS-ը հանվել է Հայաստան զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»
10.12.2019 | 14:22

Ռուսական ORSIS զենք արտադրող ընկերությանը հանել են Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից՝ ասաց Հայաստանում ընկերության շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը և կասեցրել Ֆինանսների նախարարության որոշումը, ըստ որի՝ ORSIS-ը պետք է ներառվի «սև ցուցակում» և իրավունք չունենա մասնակցելու պետական գնումներին», - ասաց Սիրունյանը: Նա նշեց, որ այս կարգի վեճերը դատարանում քննվում են 2-3 տարի տևողությամբ, և եթե ինքն էլ ոչինչ չաներ, 2021-ի հուլիսին ընկերությունն արդեն դուրս կգար սև ցուցակից։ «Աբսուրդը նրանում էր, որ զենքի մատակարարման միակ աղբյուրին գցում եք սև ցուցակ», - նշեց փաստաբանը։ Սիրունյանն ասաց, որ ORSIS-ը կրկին իրավունք ունի մասնակցելու մրցույթների ու մատակարարումներ իրականացնել ՀՀ ուժային կառույցներին:
Դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշման մեջ էլ կարդում ենք, որ դատարանը եկել է այն համոզման, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի իմաստով հայցվորի միջնորդությունը հիմնավորված է, այն բխում է նույն օրենսգրքի 129-130-րդ հոդվածների պահանջներից, ուստի, պետք է կայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում։


Դատարանը Ֆինանսների նախարարությանը պարտավորեցրել է www.gnumner.am համացանցային կայքում հրապարակած «Պրոմտեխնոլոգիա» ընկերությանը, որի կազմի մեջ է մտնում ORSIS-ը, հանել «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակ»-ից մինչև սույն գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ