Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գևորգ Պետրոսյան. ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը

Գևորգ Պետրոսյան. ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը
10.12.2019 | 14:25

Ո՞վ չի հասկանում, որ սա իրականում կամավոր գործընթաց չէ. ամբողջ պետական մեքենան լծվել է այս գործին, այդ ե՞րբ է իրավունքը պարտադրվել մարդկանց, որ այսօր էլ պարտադրվի, և հարց է՝ ինչո՞ւ է թիրախավորվել հենց Սահմանադրական դատարանը, ԱԺ ամբիոնից ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ի՞նչու են ընտրվել հենց 2018-ից հետո ընտրված անդամները. որովհետև դրանից առաջ ընտրվածները նախորդ իշխանությունների ներկայացուցիչներն են։ Պարոն նախարար, հարկատուներից հարցրե՞լ եք՝ նրանք ուզո՞ւմ են չաշխատող դատավորին ամսական 800 հազար աշխատավարձ տալ։ Վստահաբար կարող եմ ասել՝ ոչ», - արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարց ուղղեց պատգամավորը։ Նրա խոսքով՝ այսօր ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել, այդ թվում՝ Ստամբուլյան կոնվենցիան, մինչդեռ ներկա կազմը դա անել թույլ չի տալիս։ «Այն, որ ՍԴ-ի հարցը բացառապես քաղաքական գործընթաց է, դուք եք խոստովանել»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ