Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին

Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին
10.12.2019 | 14:26

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետության, Սևաստոպոլի, Սև և Ազովի ծովերի ջրային տարածքներում ռազմականացման խնդրի վերաբերյալ» բանաձև, որով դատապարտել է ՌԴ-ի կողմից Ղրիմի ու Սևաստոպոլի շրջափակումը:

The Washington Post-ը գրում է, որ այդ տարածքներից զինուժն անհապաղ դուրս բերելու կոչով բանաձևին կողմ է քվեարկել 63 երկիր, դեմ՝ 19-ը, այդ թվում՝ Հայաստանը: 66 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ 45-ը չի մասնակցել քվեարկությանը: Հայաստանից բացի՝ բանաձևին դեմ են քվեարկել Բելառուսը, Բուրունդին, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Մյանմարը, Նիկարագուան, Ֆիլիպինները, Շրի Լանկան, Իրանը, Ղրղզստանը, Սերբիան, Վենեսուելան, Սիրիան, Զիմբաբվեն: Ի տարբերություն Անվտանգության խորհրդի, ԳՎ բանաձևերն իրավական տեսանկյունից պարտավորեցնող չեն:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ